42 տարի անց Գյումրին ունեցավ ոսկե մեդալ հրաձգությունից․ 15-ամյա Գոռ Խաչատրյանը Լեհաստանում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+15.09 oC

42 տարի անց Գյումրին ունեցավ ոսկե մեդալ հրաձգությունից․ 15-ամյա Գոռ Խաչատրյանը Լեհաստանում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

19:50 10.03.2020

Գյումրեցի 15-ամյա պատանի մարզիկի այն մեդալներն ու պատվոգրերն են, որոնք նա նվաճել է 1․5 տարվա ընթացքում։ Ընդամենը այդքան ժամանակ է Գոռը Գյումրիի հրաձգարանի մարզադպրոց հաճախում։ Հայրն է որոշել, Գոռն էլ համաձայնել է հոր ընտրությանը, ասում է՝ չի փոշմանել, հրաձգությունը գրավել է իրեն։ Գոռի առաջին նվաճումները հանրապետական մրցաշարերից են եղել։ Այս արդյունքների հանրագումարում է որոշվել, որ Գոռը մասնակցելու է Լեհաստանում հրաձգության Եվրոպայի առաջնությանը։

Լավ տրամադրվածությունից բացի, մարզական վիճակն էլ է գերազանց։ Մարզիկի խոսքերով՝ լավ հրաձիգ ես, երբ զենքը վստահ ես ձեռքդ վերցնում և թիրախին խոցելու դիպուկությունդ չես կորցնում։ Իր ամաչկոտ, միևնույն ժամանակ հանգիստ բնավորության հետ կարողացել  է  հաղթահարել նաև  հոգեբանական բարդույթները։

15-ամյա մարզիկի պատրաստվածությունը գնահատում է երիտասարդ մարզիչը, որ նույնպես միջազգային մրցաշարերի հաղթող է։ Հովհաննես Մարգարյանը առաջին հերթին խոսում է Գոռի համառ մարզիկ ու աշխատասեր լինելու մասին,  ինչն էլ ապացուցում է մրցաշարերի լավագույն արդյունքներով։

Եվրոպայի չեմպիոնին այսօր ինչպես մարզական նվաճումներում է լինում՝ դափնեպսակով ու պատվոգրով են դիմավորել այն ուսումնական հաստատությունում, որտեղ արդեն մեկ տարի է՝ սովորում է։

Ավագ մարզիչների համար Գոռի նվաճումն առանձնակի նշանակություն ունի։ 42 տարի Գյումրին այս մարզաձևից ոսկե մեդալակիր չէր  ունեցել։ Պատճառն այն չէ, թե լավագույն մարզիկներ չունենք, այլ մարզադպրոցը անհրաժեշտ գույք ու պայմաններ չունի։

Գոռը ոչ միայն Եվրոպայի ոսկե մեդալակիր դարձավ, այլև միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշն է լրացրել։ Գոռը դասերի հետ միասին նորից վերադարձել է մարզումների, հավակնում է աշխարհի առաջնությանը ներկայացնել Հայաստանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP