14:41 05.06.2018
Առաջիկայում Սփյուռքի նախարարությունը 2 խոշոր ծրագրեր է պատրաստում մեկնարկել: Այս մասին հունիսի 5-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Մեկը «Արի տուն» և «Ամառային դպրոց» ծրագրերի միասնական տարբերակն է՝ երկու սկզբունքների հիման վրա մեկ խոշոր ծրագիր: Երկրորդը՝ նորություն է, որի փակագծերը դեռ չեմ ցանկանա բացել, բայց առաջիկայում կհայտարարենք ծրագրերի և ժամկետների մասին, ինչպես նաև կսահմանենք հայտերը ընդունելու մեկնարկը»,- ասել է նախարարը:
Հավաքված լրագրողներին նախարարը նաև ասաց, որ չի ցանկանում տպավորություն ստեղծել, թե նոր նախարարը եկել է ու միայն սկսել հայտարարել պաստառներ հանելու, ծրագրեր կասեցնելու մասին: Նա վստահեցրեց, որ այս ամբողջ ընթացքում ամենժամյա ռեժիմով աշխատել են նոր օրակարգ մշակելու համար:
«Իմ թիմը և ես ոչ մի դեպքում չէինք կարող թույլ տալ, որ մեր պաշտոնավարման օրոք կոռուպցիայի վերջին դրսևորումները իրականացվեն: Ուստի, մենք ստիպված էինք հետաձգել որոշ ծրագրերի իրականացումը: Հասկանում եմ, որ շատ ներկայացուցիչներ գնել էին ավիատոմսեր, բայց խնդրում եմ ըմբռնումով մոտենալ: Եթե այսօր կկրեն որոշակի նեղություն, ապա վաղը բաց ճակատով կգան, կմասնակցեն առաջիկա ծրագրերին՝ վստահ լինելով, որ ծախսված ամեն դրամ ծախսվել է արդյունավետ՝ առանց ուռճացված թվերի»,- ասաց նախարարը:
Մխիթար Հայրապետյանի խոսքերով՝ առաջիկա ծրագրերի իրականացման համար արդեն իսկ ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ լավագույն մասնագետների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ նախարարի կողմից հետաձգվել է Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող մի շարք խոշոր ծրագրերի իրականցումը՝ կոռուպցիոն ռիսկերի հնարավոր առկայության պատճառով:
14:00 16.06.2025
Ներկայացվել է ՊԵԿ-ի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը2024 թվականին հարկատուներին հետ է վերադարձվել 392 մլրդ դրամ գումար, որը 2023 թվականի համեմատ ավելի է 8,1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ ՊԵԿ-ի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը: Էդուարդ Հակոբյանն անդրադարձել է հաշվետու տարվա ընթացքում իրականացրած […] ...
12:40 16.06.2025
Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևսՀունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...
12:23 16.06.2025
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...