13:35 05.06.2018
Հունիսի 5-ին կայացած ասուլիսի ժամանակ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է նաև այն մեղադրանքներին, թե ինչու իր կենսագրության մեջ նշված չէ 2012թ. «Ժողովրդական Հայաստան» անվանմամբ կուսակցություն հիմնելու մասին, որի համահիմնադիրն ու փոխնախագահն էր ինքը:
«Ցույց տվեք ինձ ապացույց, որ նման անունով կուսակցություն նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբևէ գրանցված եղել է: Եղել է ասուլիս, որ մի խումբ երիտասարդներ ցանկանում են նոր կուսակցություն հիմնել «Ժողովրդական Հայաստան» անունով, սակայն թիմի ներսում խնդիրներ առաջացան: Իմ և Վաղարշակ Հակոբյանի ընդդիմադիր հայացքների պատճառով թիմի ներսում պառակտում առաջացավ, հայացքների բախում տեղի ունեցավ և մեզ համար անընդունելի էր այդ թիմով ներկայանալը: Մենք անգամ փաստաթղթեր չներկայացրեցինք Պետռեգիստր»,- պարզաբանեց նախարարը:
Լրագրողի դիտարկմանը, թե նախարարը նաև հայտարարել է, որ չի բացառում ընտրություններում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու հանգամանքը, նախարարը կրկին հերքեց՝ պահանջելով ցույց տալ որևէ գրառում այդ մասին:
16:20 30.04.2025
Առաջարկվում է արգելել ՀՀ սահմանային անցակետերում, հյուրանոցներում շահումով խաղի, խաղատան կամ վիճակախաղի գովազդի տեղադրումըՕրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման անհրաժեշտությամբ: Առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար: Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հեղինակած ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական […] ...
16:15 30.04.2025
«Բայերը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում, թեկնածունեևրից մեկը Չավին է«Բայերը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում, գրում է Kicker-ը: Լևերկուզենյան թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Ռեալը», և ակումբում արդեն տարբերակներ են դիտարկում նրան փոխարինելու համար: «Բայերի» դիտակետում են «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը, և «Ռեալ Սոսյեդադը» գլխավորող Իմանոլ Ալգուասիլը, որն […] ...
16:13 30.04.2025
Հանրապետության նախագահն ընդունել է Եվրամիության պատվիրակության ղեկավարինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին և ընդգծել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր և ոլորտներ։ Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու ներդնել […] ...
16:10 30.04.2025
Ընդունվում են կինոնախագծերի պետական ֆինանսավորման մրցույթի հայտերՀայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է մրցույթ՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման նպատակով: Մրցույթն անցկացվում է հետևյալ խմբավորմամբ և անվանակարգերում. լիամետրաժ՝ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն, կարճամետրաժ՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն: Մրցույթն իրականացվում է՝ համաձայն Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի 2025 թ. ապրիլի 18-ի N 57-Լ հրամանով հաստատված՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման […] ...
16:04 30.04.2025
Կապահովվի Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի իրականացումըԿառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում՝ Արարատ համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված: Նախատեսվում է, ՀՀ սեփականություն հանդիսացող Արարատի մարզի Արարատ համայնքի Շահումյան 62/2 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ մարզահամալիրի կառուցման նպատակով: Մարզադահլիճի կառուցման աշխատանքների ավարտից հետո, սահմանված կարգով […] ...
15:59 30.04.2025
Երևանի 4 համայնքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ ապրիլի 25-ին, 27-ին և 28-ին, ◾️ Շենգավիթում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի 26-ին և 28-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ ապրիլի […] ...