Կորոնավիրուսը և սպորտը. ի՞նչ իրավիճակ է մարզաշխարհում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+18.09 oC

Կորոնավիրուսը և սպորտը. ի՞նչ իրավիճակ է մարզաշխարհում

20:30 14.03.2020

Կորոնավիրուսը լարվածության մեջ է պահում նաև մարզական աշխարհը: Համաճարակը խաթարել է տարբեր մրցաշարերի բնականոն ընթացքը: Համաճարակի պատճառով հետաձգվել ու հետաձգվում են սպորտային բազմաթիվ խոշոր մրցաշարեր:

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ 

Անգամ աշխարհի ամենամեծ ու մասշտաբային սպորտային միջոցառման անցկացումն է հարցականի տակ: Չնայած միջազգային օլիմպիական կոմիտեն մարզիկներին կոչ է արել պատրաստվել խաղերին պլանավորվածի պես՝ Հունաստանում դադարեցվել է օլիմպիական ջահի փոխանցումավազքը: Պատճառն այն է, որ կրակը տեսնելու համար անսպասելիորեն մեծ բազմություն է հավաքվել, թեև իշխանությունները բազմիցս զգուշացրել էին բնակիչներին հեռու մնալ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ստացվում է, որ ութօրյա փոխանցումավազքը ավարտվեց 2-րդ օրը: Արդեն վառվող ջահը Հունաստանը կփոխանցի Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին մարտի 19-ին Աթենքի «Պանատինաիկոս» մարզադաշտում՝ առանց հանդիսատեսի: Իսկ Օլիմպիական խաղերը նշանակված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ն ու կայանալու են Տոկիոյում:

ՖՈՒՏԲՈԼ

Օլիմպիական խաղերից բացի, այս տարի սպասվող մյուս մասշտաբային միջոցառումը ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնությունն է, որը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը, 12 քաղաքում: Նախնական տվյալներով` այն կարող է հետաձգվել ու անցկացվել 2021 թվականին: Ավելի հստակ` ՈՒԵՖԱ-ն կհայտարարի մարտի 17-ին` Եվրոպայի տարբեր երկրների ֆեդերացիաների հետ առցանց քննարկման միջոցով վերջնական որոշումը կայացնելուց հետո:

Մինչ այդ ՈւԵՖԱ-ն կորոնավիրուսի տարածման պատճառով արդեն անորոշ ժամանակով դադարեցրել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանի հանդիպումները: Դրանից առաջ խաղերը որոշ դեպքերում առանց հանդիսականի էին անցկացվում: Ավելի վաղ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով դադարեցվել էին եվրոպական մի շարք ազգային առաջնություններ ևս:  Սերիա Ա-ն, Լա Լիգան դադար են վերցրել: Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերը ևս դադարեցվում են մինչև ապրիլի 3-ը: Կորոնավիրուսը պլանները խախտել է, շատերի երազանքի վրա՝ «քար գցել»: Ինչպե՞ս որոշել առաջնությունների հաղթողներին, հարցի պատասխանը ՈՒԵՖԱ-ում դեռ չունեն: Լիվերպուլը, որին երկու քայլ էր ընդամենը բաժանում չեմպիոնությունից, այն էլ վերջին երեսուն տարում առաջին անգամ, այդքան բաղձալի տիտղոսի ստանալը կասկածի տակ է: Չնայած սրան՝ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը այսպես է արձագանքել.

«Ֆուտբոլը միշտ ամենակարևոր բանն է թվացել մեզ, բայց այսօր ֆուտբոլն ու ֆուտբոլային խաղերն ընդհանրապես կարևոր չեն: Չենք ցանկանում խաղալ դատարկ տրիբունաների ներքո ու չէինք էլ ցանկանում, որ մրցաշարերը դադարեին, սակայն եթե դա կօգնի գոնե մեկ մարդու առողջ մնալ, ապա մենք կանենք դա առանց որևէ հարցի: Ռիսկի մի՛ դիմեք, առողջությունն ամենակարևորն է»:

Կարևորության առաջնահերթությամբ պայմանավորված՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ կայացրել է որոշում՝ մինչև մարտի 23-ը դադարեցնել ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Հետաձգվեց նաև Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի՝ մարտի 13-ին նախատեսված ասուլիսը: Իրավիճակը, սակայն, ավելի սուր է եվրոպական ակումբների պարագայում: Մադրիդի «Ռեալ»-ի բասկետբոլային թիմի խաղացողներից մեկի մոտ էլ, որի անունը չի հաղորդվում, կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչի պատճառով «Ռեալ»-ի թե՛ բասկետբոլային, թե՛ ֆուտբոլային թիմերի համար կարանտին է հայտարարվել: «Արքայական ակումբի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ֆուտբոլային և բասկետբոլային թիմերը մարզվում են նույն մարզաբազայում և հենց այդ պատճառով է կարանտին սահմանվել նաև ֆուտբոլային թիմի համար: Բացի այդ, որոշում է կայացվել փակել ամբողջ մարզաբազան, և այնտեղ աշխատող անձնակազմի համար նույնպես կարանտին սահմանել: Մարզադաշտում տարբեր են ու հակառակորդներ, բայց այս դեպքում նույն իրավիճակում են: Բարսելոնան էլ չեղարկել է բոլոր միջոցառումները:

ՎԱՐԱԿՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ

Ֆուտբոլային հանդիպումները չեղարկվում են, զուգահեռ հայտնի դառնում մարզիկների անուններ, որոնց կորոնավիրուսը չի շրջանցել: Նրանց թվում են «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին, «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, «Չելսիի» կիսապաշտպան Քալում Հադսոն Օդոին, «Սամպդորիայի» հարձակվող Մանոլո Գաբիադինին, «Հանովերի» պաշտպան Թիմո Հյուբերզը, նույն թիմի խաղացող Ջեյմզ Հորնը և այլք: Մեկուսացվածների թվում է նաև արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, քանի որ գտնվում է ռիսկային խմբում: Իսկ աշխարհահռչակ մեկ այլ ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն էլ դիմել է մարդկանց հոգատարության և ուշադրության կոչով` ընդգծելով, որ հիմա խոսում է ոչ որպես ֆուտբոլիստ, այլ որպես զավակ, որպես հայր և վերջապես մարդ, ով անհանգստացած է ողջ աշխարհի վրա ազդող զարգացումներով․

«Կարևոր է, որ բոլորս հետևենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին և իշխանություններին, թե ինչպես վարվել ստեղծված իրավիճակում։ Մարդկային կյանքի պահպանումը վեր է ամեն ինչից։ Իմ համերաշխությունն այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են վիրուսի դեմ, ինչպես իմ խաղընկեր Դանիելե Ռուգանին, և իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում այն հիասքանչ բուժաշխատողներին, ովքեր, իրենց կյանքը վտանգելով, օգնում են ուրիշներին»,- հայտարարել է Ռոնալդուն:

ԸՄԲՇԱՄԱՐՏ ԵՎ ԾԱՆՐԱՄԱՐՏ

Կորոնավիրուսը կանգնել է նաև հունահռոմեական ոճերի մարզիկների ճանապարհին: 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի համար Հունգարիայում և Բուլղարիայում անցկացվելիք ըմբշամարտի վարկանիշային մրցաշարերը նույնպես հետաձգվել են: Հնարավոր է նշած վարկանիշայինները կայանան մայիս և հունիս ամիսներին: Նույն իրավիճակում են նաև ծանրամարտիկները: Ապրիլի 2-ին Մոսկվայում նախատեսված Եվրոպայի առաջնությունը նույնպես հետաձգվել է:

Միմյանց օգնելու պատրաստակամությունը հիմա ազգություն ու ոլորտ չի ճանաչում, հակառակորդ լինելու գաղափարը հետին պլան է մղվել: Մարզաշխարհում դա ակնհայտ է, անկախ ամեն ինչից, սպորտն իր խաղաղասեր տարերքի մեջ է, թեկուզ կարանտինում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP