14:03 19.12.2017
Հայաստանի՝ հաքերների համար հետաքրքիր դառնալուն զուգահեռ աճում են նաև բանկային համակարգերի վրա հաքերների հարձակումների ծավալները։ Այդ հարձակումները գնալով լրջանալու են, կարծում է ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի համացանցային տարվա միտումներին։
«Ճիշտ գնահատել, թե որքան լուրջ են հարձակումները, բավականին դժվար է այն պատճառով, որ բանկերը գերադասում են չբարձրաձայնել հարձակումների մասին։ Եվ շատ դեպքերում մենք դրա մասին իմանում ենք միջնորդավորված ձևով, երբ որևէ հաքերային խումբ միանգամից մի շարք երկրների վրա է հարձակում իրականացնում, այդ ընթացքում մենք իմանում ենք, որ նաև Հայաստանն է զոհ դարձել»,- ասում է նա։
Մյուս վտանգավոր միտումներից է նաև թիրախային հարձակումների աճը, երբ հաքերները փորձում են ու երբեմն կոտրում են քաղաքական-հասարակական գործիչների, լրագրողների էջերը, կորզում են անձնական կամ ծառայողական գաղտնի տեղեկությունները։
«Այս տարվա ընթացքում երկու լուրջ զեկույց եղավ թիրախային հարձակումների մասին հայաստանյան քաղաքական, հասարակական գործիչների, լրագրողների վրա։ Սա նույնպես դուրս է մնում մեր գիտակցությունից, որովհետև այդ զեկույցները մենք ունենք միջազգային կազմակերպությունների կողմից կամ այլ երկրների կողմից, որովհետև Հայաստանը հանդիսանում է թիրախներից մեկը, ոչ թե հիմնական թիրախը»,- նշում է Մարտիրոսյանը։
Ընդհանուր ցանցային միտումներն ամփոփելով՝ փորձագետը նշել է, որ Հայաստանում այս տարի աճել է էլեկտրոնային առևտրի ծավալը, ինչը իր հետ բերել է նոր վտանգներ բանկային քարտերի առևանգումների տեսքով։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...