Գյումրիի շտապ բուժօգնության կայանն աշխատում է բնականոն ռեժիմով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.26 oC

Գյումրիի շտապ բուժօգնության կայանն աշխատում է բնականոն ռեժիմով

16:00 17.03.2020

Ամեն օր չէ, որ շտապօգնության բուժանձնակազմը նման հանդերձանքով է։ Մեկանգամյա օգտագործվող արտահագուստները պետք են եկել մի քանի օր առաջ ՝ վիրուսի կասկածելի դեպքերի կանչի գնալիս։

Նույն, սովորական ամենօրյա աշխատանքային ռեժիմում են, կանչերի էլ գնում են պաշտպանիչ դիմակներով ու ախտահանիչ լուծույթներով։ Կայան հասնող կանչերն էլ ջերմություն չափելու համար են։ Զգոնությունը հատկապես ռիսկային խմբի հիվանդների մոտ մեծացել է` մի փոքր ջերմության դեպքում անմիջապես հիշում են բժիշկներին։

Կանչերի ժամանակ շտապ բուժօգնության կայանի բժիշկների առաջին հարցն է` ջերմող հիվանդների տուն այցերի ժամանակ  ռիսկային երկրներից եկած քաղաքացիների հետ շփումներ ունեցե՞լ են։ Ջերմաչափում են, հենց սնդիկը 37 աստիճանից երկու աստիճան էլ բարձրանում է, անմիջապես կանչ են տալիս շտապօգնությանը։

Կայանի տնօրենը կանչերի թիվն է ներկայացնում, համեմատում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

«Կայանն օրական 80-100 կանչ է ստանում, սա նույն ցուցանիշն է 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսինքն` մենք կանչերի աճ չունենք, առավել ևս դրանք կորոնավիրուսի հետ կապ չունեն։ Հիմնական կանչերը  քրոնիկ հիվանդություններով են` սրտանոթային, հիպերտոնիկ, սեզոնին բնորոշ հիվանդներից»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի շտապ բուժօգնության կայանի տնօրեն  Արթուր Մանուկյանը։

Բժիշկը  խորհուրդ է տալիս առաջին հերթին հետևել հիգիենայի  կանոններին, բոլոր տեսակի վիրուսներն ու վարակները հենց շփման միջոցով են փոխանցվում։ Կայանի պրոֆիլակտիկ սանմաքրման աշխատանքներն են կրկնապատկվել` լուծույթներով ախտահանում են ինչպես բուժսարքավորումները, այնպես էլ մեքենաները։

Մարզի առողջապահական  բոլոր հաստատություններում էլ խստացված են կանխարգելիչ միջոցառումները, հիվանդանոցներում տեսակցություններն արգելվել են։ Կանչերի մեծ մասը սահմանափակվում է հենց տեղում` շտապ բուժօգնության բրիգադի առաջին բուժօգնություն ցուցաբերելով, հիվանդանոցներ տեղափոխելու ցուցումներ տրվում են հիմնականում քրոնիկ հիվանդների դեպքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP