14:40 19.12.2017
2018-ի ապրիլի 1-ից Կառավարությունը մտադիր է արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը։ Միևնույն ժամանակ, գործադիրը հայտարարում է, որ չի արգելի արդեն իսկ ներմուծված աջ ղեկով ավտոմեքենաների շահագործումը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչ Դավիթ Մելքոնյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նման ավտոմեքենաների սեփականատերերը ղեկը ձախակողմյան դարձնելու խնդիր առաջ կկանգնեն մեքենան վաճառելու դեպքում․ «Նրանց համար հետադարձ ուժ չի ունենալու որոշումը»:
Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքէջում՝ edraft am-ում արդեն երեք օր է, քննարկման է դրվել կառավարության որոշման նախագիծը, որտեղ նշվում է, որ Հայաստանում աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը վտանգավոր է:
Մինչդեռ Ոստիկանության վիճակագրությունը փաստում է, որ օրինակ այս տարվա 11 ամիսների ընթացքում գրանցված վթարների միայն 9.5 տոկոսն է բաժին հասնում աջ ղեկով մեքենաներին։ Լրատվական ծառայության տրամադրած տվյալների համաձայն, անցած 11 ամիսներին գրանցված 3241 ավտովթարի դեպքից 309-ն է տեղի ունեցել աջ ղեկով մեքենայի մասնակցությամբ։ Ոստիկանությունում նաև նշում են, որ դա դեռ չի նշանակում, որ վթարի պատճառը աջ ղեկով ավտոմեքենաներն են:
Ըստ նույն տվյալների, վթարների ժամանակ զոհվել է 255 մարդ, աջ ղեկով մեքենայի մասնակցությամբ զոհերի թիվը 16 է՝ շուրջ 6 տոկոս: Նույնը վերաբերում է վիրավորների վիճակագրությանը՝ արձանագրվել է 4774 վիրավոր, որից 490-ը՝ 10 տոկոսից քիչ ավելին, աջ ղեկով մեքենայի մասնակցությամբ վթարի դեպքում։
Ոստիկանության նախնական հաշվարկով՝ Հայաստանում շահագործվում է մոտ 32 հազար աջ ղեկով մեքենա։ Ավտոմեքենաների ընդհանուր թիվը դասվում է գաղտնի տեղեկությունների շարքում։
Նախագիծը քննարկման ներկայացրած Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, սակայն, այս վիճակագրությանը չի տիրապետում։ Դավիթ Մելքոնյանի խոսքով՝ միայն հիմա որոշեցին արգելք սահմանել, քանի որ հասկացան, որ աջ ղեկով մեքենաների թիվը էժան լինելու պատճառով ավելանում է։
Պաշտոնյան պնդում է, որ աջակողման երթևեկության պայմաններում աջ ղեկով ավտոմեքենաներն են ստեղծում վթարային իրավիճակ․ – «երթևեկության գոտին փոխելու դեպքում ոչ բավարար տեսանելիություն»:
Ըստ էության, Կառավարությունն իր որոշման նախագիծը համաձայնեցնում է Եվրասիական տնտեսական միության (EԱՏՄ) փաստաթղթերին: Մելքոնյանի փոխանցմամբ, Բելառուսում և Ղազախստանում արդեն իսկ արգելված են աջ ղեկով մեքենաները, իսկ Ռուսաստանում մաքսատուրքն է բարձր․ – «Խոսքը գնում ա անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության տեխնիկական կանոնակարգի մասին, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է, սակայն որոշակի բացառություններ կան դեռևս կիրառման տեսանկյունից»:
«Աջ ղեկ» ֆեյսբուքյան շարժման համակարգող Գևորգ Աճեմյանը, որ մի քանի տարի է աջ ղեկով մեքենա է վարում, պնդում է, թե դա վթարային իրավիճակ չի ստեղծում՝ եթե վարորդը պահպանի երթևեկության կանոնները։ Նա ցույց է տալիս որոշման նախագծի հիմքում դրված վազանցն ու այլ գործողությունները՝ պնդելով, թե ղեկի դիրքը չի վտանգում երթևեկության անվտանգությունը:
Գևորգ Աճեմյանն ու շարժման մյուս անդամները պատրաստվում են բողոքի երթեր անցկացնել։ Երիտասարդ վարորդն ասում է, որ աջ ղեկով նույն մակնիշի մեքենան կրկնակի էժան է ձախ ղեկ մեքենայից, էժան է նաև մաքսազերծումը։ Դա է պատճառը, որ դրանց թիվը ավելացել է։
Աճեմյանը պնդում է՝ Կառավարությունը սրանով երկու հարց է լուծում՝ մտադիր է զարկ տալ Ռուսաստանում արտադրվող ձախ ղեկով ավտոմեքենաների ներկրմանը, մյուս կողմից էլ՝ խթանել հայաստանցի օլիգարխներին պատկանող թանկարժեք ավտոսրահների բիզնեսը։
Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ներմուծման արգելքի պատճառները Հայաստանից դուրս պետք է փնտրել․ – «Բոլորս գիտենք, որ հիմնականում բուռն արձագանքը ճապոնական մեքենաներից օգտվողների կողմից է, որոնք ավելի էժան են, ավելի կոմֆորտ են ու ավելի որակով են: Եթե տնտեսական առումով նայենք, չափազանց լուրջ ու մեծ մրցակցություն է ստեղծվել․․․ երևի ռուսական շուկային անհանգստացնում է»:
Բուռն քննարկումների արժանացած կառավարության որոշման նախագծին E-draft.am կայքում դեմ է արտահայտվել քվեարկած օգտատերերի ավելի քան 90 տոկոսը։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...