19:00 19.03.2020
Մուտքը պոլիկլինիկաներ թույլատրվում է միայն պրոֆիլակտիկ միջոցառումների ենթարկվելուց հետո։ Գյումրիի Կարմիր խաչի պոլիկլինիկայում, այսպես ասած, հերթապահ մաս է գործում. անմիջապես մուտքի մոտից սկսվում է հարցուփորձը, լսում են այցելուի գանգատները։ Եթե պարզվի` շնչառական խնդիրներ ունի, գրիպ կամ վիրուսային այլ հիվանդություններ, պացիենտին տեղափոխում են ժամանակավոր բուժսենյակ։
Արտակարգ դրության պայմաններում ձևավորված ընդունարան դիմողներ շատ չեն եղել: Ավելին, այս օրերին պոլիկլինիկաներ դիմելիությունը կրկնակի նվազել է, իսկ այցելողները նրանք են, որոնք ցուցում ունեն ամենամսյա բուժզննում անցնելու և դեղորայք ստանալու։
Պոլիկլինիկայի բուժանձնակազմի տնային այցերը կատարում են հիմնականում առավոտյան, իսկ օրվա մնացած ժամերին հեռախոսազանգերի միջոցով են կատարում հարցումներ։ Իսկ պլանային պատվաստումներն ուշացնել կամ հետաձգել պոլիկլինիկաները չեն կարող։ Այս դեպքում էլ մարդկանց հետ շփումները խիստ սահմանափակել են։ Բժիշկները հորդորում են երեխաներին պատվաստումների չբերել ընտանիքի բոլոր անդամներով։
Իտալական պոլիկլինիկայում ևս դիմողների թիվը նվազել է, շատացել են զանգերը։ Անգամ թեթև ջերմության դեպքում անհանգստացնում են ընտանեկան բժշկին, ինչը մի քանի ամիս առաջ չէին անում։
Իտալական պոլիկլինիկայի թերապևտիկ բաժանմունքի ծառայություններից օգտվող քաղաքացիների թիվը հասնում է 2500-ի: Այս օրերին հիմնականում զարկերակային ճնշման տատանումներով ու սիրտ-անոթային խնդիրներով հիվանդներ են դիմել: Բաժանմունքի բժշկուհու ձեռքի տակ նաև այն անձանց գրանցամատյանն է, որոնք վերջերս են վերադարձել ռիսկային երկրներից։ Վերջիններս եղել են հատուկ հսկողության տակ, և նրանց առողջական վիճակը բավարար է գնահատվում։
Այլ երկրներից ժամանած անձանց թիվն էլ նախորդ շաբաթների համեմատ նվազել է օդային հաղորդակցության սահմանափակումների արդյունքում:
Պոլիկլինիկաներն այդ անձանց առողջական վիճակի մասին տվյալները հաղորդում են Շիրակի մարզային օպերատիվ շտաբին:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...