17:12 19.12.2017
Ս․թ․դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը հացադուլ և դասադուլ են սկսել՝բողոքելով ՀՀ կրթության և գիտության նախարարի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շուրջ մեկ ամիս տևած բանակցությունների անարդյունավետությունից, քանի որ վերջիններս նրանց խոստումներ են տվել տարկետման հարցում զիջումների գնալ «Զինապարտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո, սակայն գործնական քայլեր չեն ձեռնարկել։
Նույն օրը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը նախաձեռնության երկու անդամների հացադուլ սկսելու քայլը մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում, որտեղ ինքնավստահությամբկեղծ տեղեկատվություն է տարածել հացադուլավորների մասին, ասելով, որ «երեկ չէ առաջին օրը կարծեմ եկել են Լեհաստանից, Սորոսի՝ այդ հայտնի կազմակերպության համաժողովից, թե հանդիպումից։ Բնականաբար, երևի, ինչ-որ առաջադրանքներ են ստացել և եկել են, առավոտյան մտել են այդ լսարանը, իրենց նախկին հացադուլի լսարանը, և հացադուլ են անում»։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայտարարում է, որ դեկտեմբերի 11-ից 15-ը Դավիթ Պետրոսյանը մասնակցել է Լեհաստանում անցկացված «Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» (EPDE) ձմեռային հնգօրյա դպրոցին՝ ԹԻՀԿ պատվիրակության կազմում՝ որպես կազմակերպության դիտորդական առաքելության տարածքային համակարգող: EPDE-ն տասից ավել կազմակերպությունների միջազգային կոալիցիա է, որի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում ընտրությունների հանրային վերահսկությանը և Եվրոպայում ժողովրդավարական ընտրական գործընթացների կայացմանը: Դավիթ Պետրոսյանը միջոցառման մասնակցության հրավերը ստացել է EPDE քարտուղարության՝ «European Exchange»կազմակերպության կողմից: Յուրի Ավագյանը չի հրավիրվել և, հետևաբար, չի մասնակցել միջոցառմանը: EPDE ձմեռային դպրոցի կազմակերպումը և ֆինանսավորումը որևէ առնչություն չունի «Սորոսի» հիմնադրամի հետ, որի տակ ԵՊՀ ռեկտորը ենթադրաբար նկատի է ունեցել «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությանը:
ԹԻՀԿ-ը գտնում է, որ ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանի կողմից տրված վերոնշյալ հարցազրույցը կանխամտածված սուտ տեղեկատվության տարածում է, որն ակնհայտորեն հետապնդել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունն ու նրա անդամներին վարկաբեկելու նպատակ և միջազգային ֆինանսավորման կամ «Սորոսի» անվան օգտագործմամբ տվյալ նախաձեռնության նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու միտում: Բոլոր դեպքերում Ա. Սիմոնյանի վարքագիծնանպատվաբեր է և անհարիր բարձրագույն կրթօջախի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողին և արժանի է խիստ գնահատականի նրան ընտրող մարմնի, ինչպես նաև ԵՊՀ դասախոսական կազմի և ուսանողության կողմից:
Հարկ է նշել, որ «Բաց հասարակության հիմնադրամների» և տվյալ կառույցի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների դեմ վերջին ժամանակներս հատկապես ինտենսիվ են դարձել հրապարակային սուտ տեղեկատվությունը, զրպարտություններն ու մեղադրանքները, որին մասնավորապես լծվել են իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությանանմիջական ռեսուրսները, օրինակ՝ «Արարատ» հեռուստաընկերություն (գրանցված է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի հասցեում), Henaran.am (ղեկավար՝ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Է.Շարմազանովի կինը), ՀՀ Ազգային ժողովի պատգամավորՀայկ Բաբուխանյան (ՀՀԿ խմբակցության անդամ),ինչպես նաև որոշ այլ լրատվամիջոցներ, օրինակ՝ «Հայոց աշխարհ», «Սպուտնիկ Արմենիա»: Ընդ որում, նույն լրատվամիջոցները ջանքեր չեն թափում ապահովելու բազմակարծությունը և ներկայացնելու այլ տեսակետներ:
Ակնհայտ է, որ այս թիրախավորված և ինտենսիվ քարոզարշավը տարբերանհատների և լրատվամիջոցների կողմից պատահականություն և զուգադիպություն չէ և նպատակաուղղված է հարված հասցնելու քաղաքացիական հասարակության այն կառույցներին, որոնք ակտիվորեն աշխատում են Հայաստանում մարդու իրավունքները և ժողովրդավարության արժեքները հաստատելու ուղղությամբ:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...