«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումների փորձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է թմրամիջոցների փոխանցումների փորձը

17:34 23.03.2020

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողը մարտի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում,  ահազանգ է ստացել, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, անմիջապես իրականացված համապատասխան գործողությունների արդյունքում բնակելի գոտում նկատել են դատապարտյալ Դ. Պ.-ին, որը փորձել է փախչել և ընթացքում կոտրել է իր մոտ եղած բջջային հեռախոսը, որն առգրավվել է ծառայողների կողմից։

Այնուհետև բնակելի գոտու վերոնշյալ հատվածում կատարվել է տեղազննություն, որի արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային կպչուն ժապավենով պարուրված փաթեթ: Ավելի ուշ՝ ժամը 23։10-ի սահմաններում, հերթական շրջայց կատարելիս՝ ծառայողները դիտաշտարակների միջնամասում նկատել են ևս մեկ ներնետված փաթեթ։

Փաթեթներում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 209.3 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված՝ առանձնացված 8 մասերի, ինչպես նաև թմրամիջոց հանդիսացող մեթադոն տեսակի 3 ամբողջական դեղահաբեր և մասնատված դեղահաբերի 4 կտոր, թմրամիջոց հանդիսացող սուբուտեքս տեսակի, «B8» մակնշմամբ 2 դեղահաբ՝ 0.8 գրամ քաշով, հավանաբար մետամֆետամին հանդիսացող, 0.6 գրամ քաշով բյուրեղանման, սպիտակ զանգված և բջջային հեռախոս։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժած

22:09 20.07.2025

Գեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժած

Այսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական […] ...

Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համար

21:40 20.07.2025

Իրանում հուլիսի 23-ը հանգստյան օր է հայտարարվել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու համար

Իրանի կառավարությունը հուլիսի 23-ը Թեհրանի նահանգում հանգստյան օր է հայտարարել՝ ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու նպատակով, հայտարարել է կաբինետի խոսնակը: «Կառավարության կաբինետի որոշմամբ, շարունակվող ծայրահեղ շոգի և ջուրն ու էլեկտրաէներգիան խնայելու անհրաժեշտության նպատակով չորեքշաբթի՝ հուլիսի 23-ը, Թեհրանի նահանգում հայտարարվել է հանգստյան օր», – գրել է նա սոցիալական ցանցերի իր էջում։ Կիրակի օրը ավելի վաղ Իրանի իշխանությունները […] ...

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

21:16 20.07.2025

Այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Հուլիսի 20-ին` ժամը 11։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնամերձ գյուղի վերջնամասում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:59-ին, մարվել՝ 14:07-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի […] ...

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

20:49 20.07.2025

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 11:30-ից մինչև 16:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP