Խնդիրը շուկայում տեղական և ներմուծվող ցեմենտը հավասարակշիռ դիրքերում պահելն է. Հայկ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Խնդիրը շուկայում տեղական և ներմուծվող ցեմենտը հավասարակշիռ դիրքերում պահելն է. Հայկ Սարգսյան

12:47 24.03.2020

2018-2019թթ. Իրանում արժույթի արժեզրկման հետևանքով ցեմենտի գինը նվազեց, և 2019թ. իրանական ցեմենտն արժեր 10 հազար դրամ, այն դեպքում, երբ ՀՀ-ում ցեմենտը վաճառվում էր 50 հազար դրամով: Այսօր այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ դրա հետևանքով Հայաստանում վաճառվող ցեմենտի գինը նվազեց շուրջ 10 հազար դրամով:

«Բայց անգամ այդ դեպքում հայկական ցեմենտը իրանական ցեմենտի հետ մրցունակ չէր, որովհետև սահմանին ունենալով 10 հազար դրամ իրանական ցեմենտ, որը Երևան հասցնելու ծախսերով արժենում էր մոտավորապես 25 հազար դրամ, էականորեն էժան էր հայկական արտադրության ցեմենտից: Կառավարությունը տեղական արտադրողներին օգնելու համար առաջարկեց ներմուծվող իրանական ցեմենտի և ոչ միայն իրանական ցեմենտի վրա կիրառել 22 հազար դրամ պետական տուրք: Բայց մենք տնտեսական հանձնաժողովով քննարկեցինք և հասկացանք՝ եթե 22 հազար դրամ պետտուրք կիրառվի, այդ դեպքում իրանական ցեմենը կդառնա ոչ մրցունակ, շուկայից կվերանա, ինչի հետևանքով տեղական արտադրողը կարող է բարձրացնել իր վաճառքի գները»,- նշեց Սարգսյանը՝ ավելացնելով՝ արդյունքում եզրահանգել են, որ պետք է կիրառել 14 հազար դրամ պետական տուրք:  Դա հնարավորություն կտա և շուկայում պահպանել իրանական ցեմենտի առկայությունը, և միևնույն ժամանակ արտադրողին հնարավորություն տալ  շարունակել արտադրությունը:

Ինչո՞ւ է պետտուրքը կիրառվել մեկ տարի ժամկետով:

Սարգսյանի մեկնաբանությամբ՝ այդ ժամկետն է կիրառվել, որպեսզի հետևեն իրադարձությունների զարգացմանը, և, պայմանականորեն, եթե իրանական ցեմենտը թանկանար, պետական տուրքը կարող էր նվազել, իսկ հակառակը՝ էժանանալու դեպքում պետտուրքը կարող էր ավելանալ:

«Խնդիրը շուկայում տեղական և ներմուծվող ցեմենտը հավասարակշիռ դիրքերում պահելն է: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Առաջարկում եմ կողմ քվեարկել»,- նշեց պատգամավորը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP