Կրծողների դեմ պայքար․ Գյումրիի սելեկցիոն կայանը նախապատրաստվում է գարնանացանի աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.26 oC

Կրծողների դեմ պայքար․ Գյումրիի սելեկցիոն կայանը նախապատրաստվում է գարնանացանի աշխատանքներին

20:00 24.03.2020

Համավարակի դեմ պայքարի համար հայտարարված արտակարգ դրության սահմանները պահելը գյուղացու համար անհնար է, երբ գյուղատնտեսական աշխատանքների սեզոնն է մեկնարկում։ Մի շարք ոլորտներում հարկադրված պարապուրդ է, իսկ գյուղատնտեսությունը դառնում է կարևոր ու կենսական նշանակության ոլորտ։

Գյումրիի սելեկցիոն կայանում  հողերը նախապատրաստում են գարնանացանի աշխատանքներին։ Հողը տաք է, իսկ սա նշանակում է՝ կրծողների համար բարենպաստ պայման է մանր բներից դուրս գալու և  տարածվելու դաշտերում: Մկների օջախներն աշնանացանի տակ գտնվող հողատարածքներում հեշտությամբ կարելի է գտնել: Տեղ-տեղ իրարից հեռու, տեղ-տեղ էլ իրար մոտ, հենց այսպես մեկ գծով այն անցքերն են, որտեղ մկները բնադրել են:

300 հեկտար ցանքատարածքները գյուղատնտեսները նախապատրաստում են գարնանացանին: Այս տարի հողի մշակումը շուտ են սկսել, մարտի սկզբից արդեն դաշտերում գործը բացվել էր։ Անցած գյուղատնտեսական տարին բարենպաստ չէր, սպասվելիք բերքի կեսից ավելին տուժեց կարկտահարություններից, իսկ աշունը տեղումնառատ չեղավ, ձմեռն էլ՝ ձյունառատ: Աշխատանքների շուտ մեկնարկից գյուղոլորտի մասնագետները նշում են՝ վնաս չկա, եթե  դաշտերին բավարար ոռոգման ջուր հասնի, բացի դրանից՝ լավ բերք ստանալու համար նաև  պարարտանյութով են ապահովելու։

Իհարկե, պարարտացումը դաշտերում կրծողների դեմ տարվող պրոֆիլակտիկ աշխատանքներից հետո է լինելու։ Պետական ծրագիրը  վնասատուների դեմ արդյունավետ կլինի, եթե հարևան համայնքների ցանքատարածքներում ևս նույնն անեն, խոսքը վերաբերում է գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին։ Հաշվի առնելով կրծողների մեծ ախորժակը հացահատիկային մշակաբույսերի նկատմամբ՝ նման միջոցառումները ևս օգուտ են տալիս բերքատվությանը։

Թունանյութերով պրոֆիլակտիկ աշխատանքները կատարում են այն ժամանակ, երբ գյուղացիները դեռ կենդանիներին դաշտեր չեն տանում։ Թեև անասունների մուտքը սելեկցիոնի ցանքատարածքներ արգելված է, բայց ամեն դեպքում, որ կենդանիները կհայտնվեն իրենց դաշտերում, չեն բացառում։

Գյումրիի սելեկցիոն կայանը պրոֆիլակտիկ միջոցառումներն ավելի շուտ է սկսում նաև այն պատճառով, որ հանդիսանում է տարբեր մշակաբույսերի բարձրորակ սերմացուների բուծման կարևոր կենտրոն: Այստեղ արտադրված ոչ միայն գարու և հացահատիկի նոր սորտերը իրացվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP