14:13 24.03.2020
ՀՀ պարետը որոշում է ստորագրել ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելու նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է.
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20 – րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես արգելել տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին․
1) Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը կոմիտեի պաշտոնական կայքէջում հրապարակել այն տնտեսվարողների ցանկը, որոնք անկախ գործունեության տեսակի կշռից 2020 թվականի մարտի 23-ի դրությամբ ՀՀ ՊԵԿ են ներկայացրել սույն որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերում ներառված տնտեսական գործունեության ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնելու վերաբերյալ տեղեկատվություն:
2) Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն հավելվածով արգելված գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարողների գործունեության վերաբերյալ՝ 2020 թվականի մարտի 1-ից մինչև մարտի 23-ը, ինչպես նաև մինչև սույն որոշման գործողության ավարտը այդ տեղեկատվության թարմացումները։
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին․
1) Ապահովել տնտեսվարողների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն:
2) Ամենօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10-2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին․
1) Ապահովել սույն որոշման պահանջների հետ կապված՝ տնտեսվարողներին պարզաբանումներ տալու գործընթացը։
2) 1-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման պահանջների վերաբերյալ հանրությանը պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ հորդորել թույլատրված վայրերում սոցիալական նվազագույն հեռավորություն պահպանելու կանոնների՝ 10 քառակուսի մետրի հաշվով 1 անձի գտնվելու վերաբերյալ:
5. Ուժը կորցրած ճանաչել պարետի 2020 թվականի մարտի 21-ի N 9 որոշումը:
6. Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 23-ին, ժամը 18:00-ից»:
19:38 20.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» հաղթել մեկնարկային տուրում. ՌՊԼՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Պարի Նիժնի Նովգորոդի» նկատմամբ: Կազանի «Ակ Բարս Արենայում» կայացած խաղում գոլեր են խփել Դիեգո Կոստան և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով նաև գոլային փոխանցում է կատարել: Սպերցյանը խաղը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: «Պարի Նիժնի […] ...
19:10 20.07.2025
Ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին` ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։ Ջրափրկարարներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ դեռահասին անվնաս դուրս են բերել ափ։ ...
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...