16:11 06.06.2018
Ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի` կալանքը որպես խափանման միջոց փոխարինելու մասին միջնորդության քննարկումը հետաձգվեց:
20 րոպեի փոխարեն երկուսուկես ժամ տևած քննարկումից հետո դատարանը որոշում կայացրեց միջնորդության լուծումը հետաձգել, պատճառաբանելով, որ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ վճռաբեկության կարգով բողոք է ներկալյացվել, դրանից բացի՝ այստեղ բողոքը դեռ չի լսվել:
Նիստի ընթացքում ներկայացվեց ևս չորս միջնորդություն` ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Սասունիկ Կիրակոսյանի և Հրայր Թոփչյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Դատարանը նույն պատճառաբանությամբ միջնորդության քննությունը հետաձգեց:
Ներսես Պողոսյանը հայտարարեց, որ հացադուլ է հայտարարում:
Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ասաց, որ ինքը ևս պետք է միջնորդություն ներկայացներ իր պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխության համար, սակայն Ժիրայր Սեֆիլյանը, որպես հրամանատար, ցանկանում է, որ իր համար միջնորդությունը ներակայցվի ամենավերջում` երբ ազատ կարձակվեն մյուսները:
Տիգրան Հայրապետյանը դատարանի նման վարքագիծն անընդունելի համարեց, ասելով, որ դատարանը ադեկվատ որոշում չի կայացնում, ուստի միջնորդեց այսօրվա նիստը հետաձգել, որպեսզի հաջորդ նիստին ավելի պատրաստված ներկայանան:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...