«Яндекс.Музыка»-ն հնչեց Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.09 oC

«Яндекс.Музыка»-ն հնչեց Հայաստանում

16:13 06.06.2018

 

2018թ  հունիսի 6-ից «Яндекс»-ը Հայաստանում գործարկեց  «Музыка» հավելվածը:  Այժմ նաև հայաստանյան օգտատերերը կարող են լսել միլլիոնավոր երաժշտական կատարումներ և ստանալ անձնական երաժշտական խորհրդակցություն ինչպես բջջային հավելվածում, այնպես էլ համակարգչով:

Ավելին, iOS և Android համակարգերի հավելվածներում առանց ինտերնետի երաժշտություն լսելու համար հարկավոր վճարովի բաժանորդագրվել:

Հավելվածը գործարկելուց առաջ  ինտերֆեյսը թարգմանվել է հայերեն: Ընդ որում, «Яндекс.Музыка»-ի խմբագրությունը պատրաստել է հայկական երաժշտության մի քանի ձայնադարան: Օրինակ՝ «Դուդուկ՝ ծիրանենու հոգին» («Дудук -душа абрикосового дерева») և «Հայկական ռեպ»(«Армянский рэп»): Այստեղ կարելի է գտնել Սևակ Խանաղյանի, Սերժ Թանկյանի, Լիլիթ Հովհաննիսյանի և այլ հայ հայտնիների բազմաթիվ կատարումներ: Ամեն օր գլխավոր էջին կհայտնվի Հայաստանում ամենատարածված երաժշտական կատարումների չարտը:

«Яндекс.Музыка»-ն օգնում է մարդկանց անընդհատ նոր բացահայտումներ անել: Ամեն օր ծրագիրը առաջարկում է անհատական և  տվյալ օգտատիրոջը անծանոթ կատարումների ցանկ: Ինչքան ավելի շատ է մարդը լսում երաժշտություն, գնահատում այն իր լայքերով և դիզլայքերով՝ այդքան ավելի ճշգրիտ է խորհրդակցող համակարգը հասկանում, թե ինչ նոր կատարում խորհուրդ տալ: Դրանից բացի՝ ծրագիրը կարողանում է ընտրել երաժշտություն ըստ տրամադրության և զբաղմունքի: Օրինակ՝ կարելի է միացնել հանգստացնող երգերի ձայնադարանը կամ գտնել վազքի համար համապատասխան երաժշտություն:

Բաժանորդ կարելի է դառնալ հենց հավելվածում: Բաժանորդագրության ամսական արժեքը մոտ 960 դրամ է, իսկ տարեկանը՝ մոտ 9660 դրամ: Արժեքը կախված է ձևակերպման պահին դոլարի փոխարժեքից:

 

Նշենք, որ «Яндекс.Музыка»-ն «Яндекс»-ի կողմից Հայաստանում իրականացված առաջին ծրագիրը չէ: 2016 թվականի հուլիսից երկրում գործում է «Яндекс.Такси»-ն: 2017 թվականից Վանաձորում և Գյումրիում «Яндекс.Такси»-ի աջակցությամբ բացվել է ծրագրավորման «Яндекс»-ի դպրոցը, որտեղ ավագ դպրոցի աշակերտները անվճար ծրագրավորման դասընթացների են մասնակցում: Հայերեն է թարգմանվել նաև «Яндекс.Карты»-ի Ազգային քարտեզների ինտերֆեյսը:

 

Հայաստանում «Яндекс.Музыка»-ի համար օգտագործվող ինտերնետի տրաֆիկը Beeline-ի մի շարք բաժանորդների համար անվճար է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP