ԱԺ-ում քննարկվում է Արարատյան դաշտում հորատման գործընթացն առցանց հետևելու նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

ԱԺ-ում քննարկվում է Արարատյան դաշտում հորատման գործընթացն առցանց հետևելու նախագիծը

13:06 25.03.2020

«Ստորգետնյա քաղցրահամ ջրային ռեսուրսների հորատման սարքավորումների տեղադրումը պետք է իրականացվի այդ գործունեությունը ծավալող իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսական միջոցների հաշվին»,- ԱԺ-ում, մարտի 25-ի նիստում, ՀՀ Ջրային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Օրենքով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու կարգը: Արդեն նախատեսված էր, որ քաղցրահամ ջրերի հորատմանը անհրաժեշտ է լինելու առցանց հետևել, բայց կարգավորված չէր, թե ում միջոցով պետք է հետևեին և ում կողմից պետք է իրականացվեր: Արդեն մշակված կառավարության համապատասխան որոշումը կա, որով կսահմանվեն առանձնահատկությունները: Կարևորությունը կապված է նրա հետ, որ այն թույլ է տալու վերահսկել Արարատյան դաշտում իրականացվող հորատումները և համադրության արդյունքում հնարավոր կլինի հետևել` հորատումը օրենքին համապատասխա՞ն է իրականացվում, թե՞ ոչ: Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներից օգտվող 19 ձկնաբուծարաններում առցանց վերահսկման համակարգեր կան, և ջրառի գործընթացը վերահսկվում է»,- ասաց նախարարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

12:50 20.07.2025

Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

Իրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմի մասնակցությամբ, հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։ «CASAREX-2025-ը, որոնք կանցկացվեն Կասպից ծովում երեք օր, տեղի կունենան Իրանի բանակի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», – ասվում է […] ...

Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական

12:34 20.07.2025

Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին շարունակելու է հանդես գալ Լեհաստանի ազգային հավաքականում՝ նորանշանակ գլխավոր մարզիչ Յան Ուրբանի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է Goal.pl-ը, փոխանցում է armsport.am-ը: Հարձակվողը չի պատրաստվում պայմաններ առաջադրել ավագի թևկապի վերադարձի վերաբերյալ, թեև այդ հարցը դեռևս քննարկման ենթակա է։ Լևանդովսկին ընդգծել է, որ իր վերադարձը հավաքական կախված չէ նրանից, թե ով կլինի ավագը։ […] ...

Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

12:14 20.07.2025

Գևորգ Պապոյանը Վայոց ձորում հետևել է մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

Հուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։ Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայլ խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ, ծանոթացել են շուրջ […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:54 20.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս քաղաքի Հերացու, Շիրակի, Հանրապետության, Երևանյան փողոցների, Ռանչպար, Նորամարգ, Նոր Կյանք, Արալեզ, Ոսկետափ, Այգավան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ

11:34 20.07.2025

Իրանում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ

5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:37-ին՝ Իրանի Գորգան քաղաքից 46 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է ավելի քան 244 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է երեք կիլոմետր խորության վրա։ Ավելի ուշ սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը նվազեցրել են մինչև 5.4 մագնիտուդ։ Զոհերի կամ […] ...

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

11:16 20.07.2025

Կամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ կիրակի օրը 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային դեպարտամենտը։ «Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.3 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի քաղաքային շրջանից 146 կիլոմետր արևելք», – ասվում է տարածաշրջանային շտաբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Գործակալության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 20 կիլոմետր խորության վրա։ […] ...

BACK_TO_TOP