10:52 29.03.2020
Գյումրիում նոր նախաձեռնություն ու ծրագիր է մշակվել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ «Սոցիալական շտապօգնություն». այսպես է կոչվում նոր ծրագիրը, որը կազմակերպելու է պարենային օգնություն այն ընտանիքներին, որոնք արտակարգ դրության հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովելու են կենսական անհրաժեշտության նվազագույն պարենային զամբյուղով։ Ծրագրին կարող են թե ֆինանսապես, թե սննդի ու այլ անհրաժեշտ պարագաներով աջակցել բոլորը։ Ստեղծվել է սոցիալական շտապօգնության համացանցային բաց հարթակ, որտեղ ծրագրից օգտվել ցանկացող շահառուները պարտադիր իրենց սոցիալական կարգավիճակի մասին տեղեկատվությունը պետք է լրացնեն, նույն կայքում նշված են նաև հաշվեհամարներ, որոնց վրա մարդիկ կարող են գումար փոխանցել։
«Սա սովորական սոցիալական ծրագիր չէ, սա սոցիալական օգնություն է բոլոր նրանց համար, ովքեր այս ընթացքում կորցրել են իրենց աշխատնքը: Առաջին անհրաժեշտության սննդով ու այլ պարագաներով հագեցած 1 շաբաթվա համար փաթեթ է նախատեսվում պատրաստել ու տրամադրել այդ ընտանիքներին, իսկ նրանց տվյալների բազան մենք հավաքելու ենք՝ shtapognutyun.am կայքում, շահառուները իրենք են լրացնելու հայտը, որից հետո մեր աշխատողները կգնահատեն կարիքներն ու ըստ այդմ կտրամադրվի օգնությունը: Նույն կայքում նշված է հաշվեհամար, որտեղ ցանկաղոցները կարող են գումար փոխանցել և օգնել կարիքավոր ընտանիքներին: Մենք հաշվի ենք առել նաև վիրուսի տարածման վտանգները. այդ պատճառով օգնությունները բաժանելու ժամանակ մեր կամավորները կլինեն 2 հոգով և արտահագուստներով»,- ասել է նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը:
11:54 17.06.2025
Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասինՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...
11:47 17.06.2025
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...
11:42 17.06.2025
Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...
11:33 17.06.2025
Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:23 17.06.2025
Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ AxiosՍպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...