19:30 31.03.2020
Երբ աղմկոտ քաղաքը, թանգարանների ակտիվ ելումուտը ժամանակավոր հանգիստ է վերցրել, արվեստագետի համար լիարժեք է մի բան՝ շարունակ ստեղծագործել: Հենց այսպես է իր ժամանակը տնօրինում գյումրեցի գեղանկարիչ, կավագործության վարպետ Վազգեն Գևորգյանը:
Նա փորձում է կենցաղում մոռացված կավե իրերի կիրառումը վերականգնել: Վազգենի համար կավե շաղախի հետ աշխատելը շուրջ 10 տարվա պատմություն ունի։ Գեղանկարչի՝ վրձնից անցումը խեցեգործությանը իր պատճառն ու առիթն ուներ։ Շիրակ դաշտավայրի հնագիտական հարուստ ժառանգությունն ու երբևէ ունեցած կենցաղը միտք տվեցին Վազգենին հետ բերել կենցաղը վարելու ավանդույթները, որոնք ունեցել են Շիրակի գյուղերը։ Կժեր, բաժակներ, սափորներ ու տարաներ, այն, ինչ հիմա կա նրա հավաքածուում՝ տարածաշրջանի հնագիտական գտածոների պատկերն է:
Ստեղծագործելու միտքն արվեստագետի մոտ ծնվում է, երբ արհեստանոցում ինքն իր հետ է՝ մեկուսանալու պահանջը ստեղծագործող մարդու մոտ միշտ է լինում։
Իսկ արհեստանոցի մեծ ու լուսավոր սրահը հիշեցնում է փոքր թանգարան։ Կողք-կողքի հայկական խեցեգործության հին ու նոր նմուշներ են։ Հինը որպես բնօրինակ է ծառայել Վազգենին, որպեսզի ևս մեկ անգամ հաստատի պարզ ճշմարտությունը, որ լավագույն նորը մոռացված հինն է։
Կավի դժվար ու մի փոքր հոգնեցնող աշխատանքից հետո արհեստանոցի մի անկյունը լիցքաթափվելու, հանգստանալու համար է, կտավն ու վրձինն այս պարագայում դառնում են թերապիայի միջոց և Վազգենին վերադարձնում բուն մասնագիտությանը։ Այն գործը, որի վրա ներկայումս աշխատում է, մի քանի տարի առաջ է սկսել։
Նկարում է Կոմիտասին, կտավն անավարտ է մնացել՝ ժամանակը չի բավականացնում, իսկ երգահանի հանճարը ներկայացնելու համար մեծ փորձություն է պետք:
Նրա ստեղծած խեցեգործ իրերը կենցաղում կիրառելու օրինակը վարակել է շատերին: Գյումրիի խոհանոցն առաջարկող շատ ընկերություններ մարդկանց հյուրասիրում են կերակուրներ՝ պատրաստված կավե ամանեղենի մեջ:
Արհեստանոցի գեղեցիկ նմուշները նաև լավագույն հուշանվերներն են հայրենիքից հեռու ապրողների համար:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...