19:45 01.04.2020
Արտակարգ դրության ընթացքում հեռավար ուսուցումից մարզի բոլոր աշակերտները պետք է լիարժեք կարողանան օգտվել, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք ապահովված լինեն առաջին անհրաժեշտ պայմաններով և տեխնիկաներով, այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը, որն այսօր Շիրակի մարզպետարան էր եկել՝ բերելով ակումբի կողմից 150 համակարգիչ մարզի դպրոցներին նվիրելու: Դրանք տրամադրվելու են ինչպես Գյումրիի, այնպես էլ համայնքների դպրոցների 3 և ավելի դպրոցական ունեցող ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ։
««Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Արման Սահակյանի այս նախաձեռնության նպատակը Շիրակի մարզի դպրոցներին և դպրոցականներին աջակցելն է, որպեսզի արտակարգ դրության պայմաններում նրանք դուրս չմնան կրթական գործընթացից: Նման նախաձեռնությունները նախ բխում են մեր երկրում կրթության որակն էլ ավելի բարձրացնելուն, հատկապես արտակարգ դրության պայմաններում, կրթության ոլորտը ոչ մի դեպքում չպետք է թուլանա, անկախ այս պայմաններից, դրան պետք է նպաստեն նաև բոլոր գործարարները, նման կամ այլ տիպի նախաձեռնություններով հանդես գալով, որոնք ի նպաստ կլինեն մեր կրթական համակարգին»,- ասել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ արտակարգ դրության պայմաններում հեռավար ուսուցման անցնելու օրվանից, հետաքրքրվել են մարզի համայնքներում ինտերնետ կապի հասանելիությունը, ինչպես նաև բնակիչների համացանցից օգտվելու հնարավորությունների մասին, պարզվել է, կան ընտանիքներ, որտեղ դպրոցականները չունեն հնարավորություն միանալու հեռավար դասապրոցեսին, համակարգիչների կամ այլ միջոցների բացակայության պատճառով:
«Մեզ համար շատ ողջունելի նախաձեռնություն է, որն ապագային է միտված։ Հեռավար ուսուցման անցման առաջին իսկ օրից փորձում էինք անել ամեն ինչ անապահով ընտանիքների համար ուսուցումը հասանելի դարձնելու առումով, խոսքը ինչպես համակարգչային բացին է վերաբերում, այնպես էլ համացանցի հասանելիությանը»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունն արդեն ուսումնասիրել է, դպրոցների տնօրեններից էլ ստացել աշակերտների հեռավար ուսուցման մասնակցության ցուցանիշների մասին տեղեկություններ: Ըստ այդմ, նաև պարզել են, թե որ դպրոցների քանի աշակերտ ու ինչ պատճառով չեն մասնակցում հեռավար ուսուցմանն ու արդեն հստակեցրել են այն ընտանիքների ցանկը, թե ում են տրամադրելու նոր համակարգիչները:
«Մեզ համար կարևորն այն է, որ մարզի բոլոր դպրոցականները հեռավար ուսուցումից դուրս չմնան, խոսել ենք տարբեր կազմակերպությունների և բարերարների հետ, որպեսզի կարողանանք բացը լրացնել ու թիրախային ընտանիքներին համակարգիչներով ապահովել։ Շատ ուրախալի էր, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը արձագանքեց։ Այսուհետ էլ կաշխատենք ամեն ինչ անել հեռավար կրթության առումով թերացումները բացառելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
Նշենք, որ տրամադրված համակարգիչները արտակարգ դրության ավարտից հետո կտնօրինեն դպրոցները՝ լրացնելով դպրոցներում առկա տեխնիկական բացերը։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...