Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+19.09 oC

Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է

14:11 21.12.2017

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային  հավաքականը նախորդ ամսվա համեմատ տեղաշարժ չի գրանցել և մնացել է 90-րդ տեղում:

Վարկանշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլիան և Պորտուգալիան: Լավագույն տասնյակում են նաև Արգենտինան, Բելգիան, Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան ու Չիլին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

14:36 18.05.2024

Հայտնի է ԱՊԼ-ի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆոդենի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ ...

«Աթլետիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը Վալվերդեի հետ

13:46 18.05.2024

«Աթլետիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը Վալվերդեի հետ

Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, հայտնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը, փոխանցում է armsport.am-ը: 60-ամյա մասնագետի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Վալվերդեն «Աթլետիկը» գլխավորում է 2022 թվականի հուլիսից։ Նախկինում նա իր մարզչական կարիերայի ընթացքում երկու անգամ աշխատել է թիմի հետ։ 36 տուրից հետո «Աթլետիկը» 62 […] ...

Քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

13:16 18.05.2024

Քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Աշխաբադ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Սապարով Ալլաբերդիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Հայաստանում մեծապես կարևորվում է սպորտի ոլորտի զարգացումը և առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզիկների մասնակցությամբ համատեղ ուսումնամարզական […] ...

Ռոնալդուն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկ. Forbes

12:08 18.05.2024

Ռոնալդուն՝ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկ. Forbes

Հեղինակավոր Forbes ամսագիրը թարմացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը: Մարզական կարիերայի ընթացքում չորրորդ անգամ ցուցակի առաջատարը Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, ով նախորդ տարի վաստակել է 260 միլիոն դոլար: Այդ գումարից 200 միլիոնը «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը ստացել է արաբական ակումբից, իսկ 60 միլիոնը գովազդային պայմանագրերի միջոցով […] ...

Ստամբուլի վարկանիշային մրցաշարի լավագույն հնարքը Արթուր Սարգսյանինն է. UWW

11:37 18.05.2024

Ստամբուլի վարկանիշային մրցաշարի լավագույն հնարքը Արթուր Սարգսյանինն է. UWW

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) պաշտոնական ալիքը ներկայացրել է Ստամբուլում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարի 5 լավագույն հնարքները։ Առաջին տեղում է Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Արթուր Սարգսյանն է (97 կգ), որը նվաճել էր Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչները չէին կարողացել ուղեգիր նվաճել վերջին վարկանիշային մրցաշարում։ Փարիզ-2024-ում Հայաստանը 5 մարզիկ է ունենալու ըմբշամարտի […] ...

Նոել Միքայելյանը  մենամարտ կանցկացնի  տիտղոսի պաշտպանության համար

10:47 18.05.2024

Նոել Միքայելյանը մենամարտ կանցկացնի տիտղոսի պաշտպանության համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանը տիտղոսի պաշտպանության համար մենամարտ կանցկացնի: Այս մասին 33-ամյա բռնցքամարտիկը հայտնել է սոցցանցերում: Հունիսի 7-ին Մայամիում նա կմենամարտի կանադացի Ռայան Ռոզիցկիի հետ, որը պրոֆեսիոնաալ ռինգում տարել է 20 հաղթանակ և պարտվել մեկ անգամմ: Նոել Միքայելյանը պրոֆեսիոնալ ռինգում ունի 27 հաղթանակ և երկու պարտություն: Հայ […] ...

BACK_TO_TOP