Լավրովը խոսել է, թե ինչպես կարող է Արցախը վերադառնալ բանակցությունների սեղան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Լավրովը խոսել է, թե ինչպես կարող է Արցախը վերադառնալ բանակցությունների սեղան

14:23 07.06.2018

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է այն մասին, թե ինչպես կարող է Արցախը վերադառնալ բանակցությունների սեղան: Նա այդ մասին խոսել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: նա պատասխանել է «Նովոյե վրեմյա» թերթի լրագրողի հարցին: Լրագրողի հարցրել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին ռեզոնանսային հայտարարություն արեց: Եվ Համանախագահները, մասնավորապես ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ասել էր, թե ինչ-որ մի փուլի Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղան: Հետևաբար, այժմ ինչպիսին է ՌԴ-ի դիրքորոշումը,  արդյո՞ք այդ ժամանակը չի մոտենում:

Լավրովը ուղղել է լրագրողին՝ ասելով, թե Պոպովը երբեք չի ասել պետք է վերադառնա, այլ եթե կողմերը համաձայնեն, որ Ղարաբաղը պետք է վերադառնա, ապա դա կլինի իրենց որոշումը և իրենք պետք է հարգեն:

«Ռուսաստանի դիրքորշումը անփոփոխ է: Այդ դիրքորոշումը հետևյալն է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որտեղ Ադրբեջանի և այլ երկրների շարքում անդամ է նաև Հայաստանը:

Մենք համոզված ենք, որ դա օպտիմալ ձևաչափ է: Եվ որպես երեք համանախագահող երկրներից մեկը՝ ֆրանսիացիների և ամերիկացիների հետ մեկնտեղ, մենք համընդհանուր հետաքրքրության, ոչ իրարամերժ գիծ ենք տանում այնպիսի պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որոնք թույլ կտան Բաքվին և Երևանին համաձայնության գալ: Այդ աշխատանքը շարունակվում է շատ տարիներ:

Եղել են տարբեր փուլեր: Ի դեպ, որոշ փուլերում Ղարաբաղը մասնակցել է այդ բանակցություններին: Հետո կողմերի պայմանավորվածությամբ ձևաչափը փոփոխվեց: Եվ ահա այն այնպիսին է, ինպիսին կա:

Ի դեպ, պարոն Պոպովը երբեք չի ասել, որ պետք է, այլ որ եթե կողմերը համաձայնեն ինչ-որ փուլում, որ Ղարաբաղը պետք է նորից միանա բանակցություններին, ապա դա կլինի իրենց որոշումը, և մենք պետք է հարգենք այդ որոշումը»,- ասել է Սերգեյ Լավրովը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP