15:42 05.04.2020
Այսօր ՝ ապրիլի 5-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Եկեղեցական տոնի ժամերգությունն ու Սուրբ պատարագը, սակայն, Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում նախատեսված ժամից վաղ է մատուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդը:
«Եկեղեցական ոչ մի տոն բաց չենք թողնում, այնպես չէ, թե մենք պատարագներ չենք մատուցում, մատուցում ենք, միայն թե փոխված ժամով, դա արվում է հենց ժողովրդի առողջությունը չվտանգելու համար: Չենք հայտնում ժամը, որպեսզի մարդկանց բազմություն չհավաքվի»,- ասել է Միքայել արքեսպիսկոպոս Աջապահյանը:
Եկեղեցու ներսում՝ հենց մուտքի մոտ, սրբազանի գիտությամբ գյումրեցի Արթուր Մկրտչյանը եկեղեցի մտնող յուրաքանչյուր քաղաքացու անվճար աղոթքներով թերթիկներ ու մոմեր է բաժանում, հատուկ խորհրդով՝ նոր կորոնավիուսով վարակված հիվանդների շուտ առողջացման համար:
«Ես սրբազանին ներկայացրեցի, որ ուզում եմ հենց եկեղեցու մոմավաճառից գնել մոմեր ու անվճար տրամադրել մեր ժողովրդին, որ վառեն ու աղոթեն ինչպես այս նոր վիրուսով վարակված, այնպես էլ բոլոր հիվանդների առողջության համար, սահման պահող հայ զինվորի համար, երկրի կայունացման համար: Ես այսպես ուզեցի իմ ուխտն անել, սրբազանն էլ ողջունեց: Արդեն երրորդ կիրակին է, ինչ գալիս եմ 100-ից ավելի մոմեր գնում, ու բաժանում ժողովրդիս, այն հավատով, որ ամեն բան լավ է լինելու»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Արթուր Մկրտչյանը:
Տեղաշարժի սահմանափակումների խստացված ռեժիմի պատճառով այսօր նաև եկեղեցու բակում Ծաղկազարդի ճյուղեր վաճառողներ չկային, նախորդ տարիներին այս օրը մշտապես ծանրաբեռնված կենտրոնական հրապարակն ու մարդաշատ Ռիժկովի փողոցն այժմ դատարկ են։ Շատ քիչ քաղաքցիներ են տնից դուրս եկել, ասում են, թե եկեղեցի չգալ, այն էլ տոն օրով, անհնար էր:
12:27 17.06.2025
Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներԱրարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
12:14 17.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ըԲացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...
12:08 17.06.2025
Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասինԻրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։ ...
11:54 17.06.2025
Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասինՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...