Ինչպե՞ս խուսափել շատակերությունից. ԱՀԿ մասնագետների խորհուրդները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

Ինչպե՞ս խուսափել շատակերությունից. ԱՀԿ մասնագետների խորհուրդները

15:30 12.04.2020

Նստակյաց կյանքը մինչև համավարակն էլ լուրջ խնդիր էր հասարակության համար: Իսկ ինքնամեկուսացման ժամանակահատվածում մարդիկ ավելի քիչ են շարժվում: Ֆիզիկական ակտիվությունը առողջ կենսակերպի անբաժան մասն է, հատկապես հիմա, երբ աշխարհում համավարակ է հայտարարված, և միլիոնավոր մարդիկ տանը կամ այլ վայրում ինքնամեկուսացված են:

Որպեսզի նստակյաց աշխատանքն առողջական ու հոգեբանական խնդիրներ չառաջացնի, ԱՀԿ մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում կատարել կարճատև ֆիզիկական վարժություններ, այլապես մեկուսացումը կարող է նաև դեպրեսիայի պատճառ դառնալ: Կարճատև ընմիջումների ընթացքում կարող են լինել պարեր, խաղեր երեխաների հետ, տան մաքրություն, այգու խնամք: Եթե հեռախոսով եք խոսում՝ մի նստեք, քայլեք կամ կանգնեք: Աշխատեք նստած մնալ  կես ժամից ոչ երկար: Աշխատանքի մի մասը կատարեք կանգնած՝ եթե հնարավոր է: ԱՀԿ-ը խրհուրդ է տալիս շաբաթական 150 րոպե միջին ակտիվությամբ կամ 75 րոպե ինտենսիվ ակտիվությամբ ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

Հիշեք նաև սննդի չափաբաժնի մասին: Ինքնամեկուսացումը ևս մի բացասական կողմ ունի՝ մարդիկ հաճախ են բացում սառնարանի դուռը: Անգամ եթե թարմ միրգն ու բանջարեղենն այս օրերին ձեռքի տակ  չեն, չի կարելի չարաշահել վերամշակված սնունդը, շաքարը, գազավորված ըմպելիքները: Անհրաժեշտ է նախապատվություն տալ բջջանյութ պարունակող մթերներին՝ ընդեղեն, ընկուզեղեն, կանաչեղեն, հնդկաձավար, հատիկավոր բույսեր՝ լոբի, սիսեռ, ոսպ: Այդ մթերքները երկար ժամանակ կուշտ են պահում: Պետք է  հիշել, որ սննդի չափաբաժինը չլինի ավելին, քան մինչկարանտինային ժամանակահատվածում էր: Աղի, շաքարի, յուղի գործածումը պետք է հասցնել նվազագույնի:

Պետք է խմել նաև բավարար քանակի ջուր: Այն համեղ դարձնելու համար ավելացրեք դաղձի տերևներ, կիտրոնի կամ վարունգի շերտեր: Երբ աշխարհում հայտարարվեց համավարակի ու արդեն  հետո՝ կարանտինի մասին, մարդիկ սկսեցին խուճապահար մթերքներ գնել: ԱՀԿ  մասնագետներն ասում են, որ դա  ցանկալի չէ: Պետք է սթափ գնահատել սեփական պահանջմունքերը: Ճիշտ կլինի անհրաժեշտ մթերքների ցուցակ կազմել: Մի գնեք ավելին, քան պետք է  2-3 օրվա հաշվարկով:

Մրգերից ընտրեք խնձորն ու բանանը, գնեք պահպանման կարճ ժամկետով մթերքներ: Գազարը, բազուկն ու կաղամբը, ինչպես նաև կատոֆիլը երկար  են պահպանվում: Դրանք կարելի է շոգեխաշել, խորովել, սակայն ոչ տապակել. ընդհանրապես տապակելուց արժե հրաժարվել հնարավորության դեպքում:  Տապակելիս մեծ քանակով յուղ է օգտագործվում, ինչը ցանկալի չէ: Սխտորը, կոճապղպեղն ու սոխը կփոխեն ծանոթ կերակրատեսակների համը:

Անհրաժեշտ է սահմանափակել նաև մակարոնեղենի և հացի գտագործումը: Հաց գնելիս նախապատվությունը տվեք ամբողջական ցորենից թխված հացին, խորհուրդ  են տալիս ԱՀԿ մասնագետները: Սննդակարագում ներառեք նաև ընկուզեղեն, չրեղեն և սերմեր:

ՀԻշեք, որ ալկոհոլըդրական ազդեցություն չի կարող ունենալ: Այն ազդում է հոգեբանության վրա, կախվածություն է առաջացնում, թուլացնում է իմունիտետը:   Այսինքն ալկոհոլի օգտագործումը թուլացնում է վարակների, այդ թվում COVID-19-ի նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

15:00 29.06.2025

«Մանչեսթեր Սիթին» 51,7 միլիոն դոլար է վաստակել ԱԱԱ-ի խմբային փուլում

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում վաստակել է 51,7 միլիոն դոլար, հայտնում է The Athletic-ը։ Անգլիական գրանդը նման եկամուտ ունեցել է մրցաշարի G խմբում իր բոլոր խաղերը հաղթելու շնորհիվ։ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում ամենաշատ գումար վաստակած ակումբները. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 51,7 միլիոն դոլար «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 48,4 միլիոն դոլար «Բավարիա» […] ...

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

14:50 29.06.2025

Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվել

Բելգրադում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Այս մասին «Պրվա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերբիայի ոստիկանության տնօրենի օգնական Դեյան Լուկովիչը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը մտադիր է 35 միջնորդություն ներկայացնել քրեական հանցագործությունների և 22-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։ «Մենք շարունակում ենք պարզել բոլոր հանգամանքները, հաստատել փաստական ​​պատկերը և […] ...

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

14:30 29.06.2025

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

Ուկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական ​​պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական ​​պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

14:26 29.06.2025

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

14:10 29.06.2025

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

14:00 29.06.2025

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...

BACK_TO_TOP