17:39 07.06.2018
«Կառավարության ծրագրում որևէ կետ գոյություն չունի: Եթե վերցնեք կարդաք, գոնե դուք կարդացեք, խմբագրական և հայերենի հետ չառնչվող մտքեր կան այդտեղ: Ես կարծում եմ՝ նրանք, ովքեր գրել են ծրագիրը, ընդհանրապես տեղյակ չեն եղել կառավարության ծրագրից: Իհարկե, գտնում եմ, որ այս քննարկումից հետո, մինչև հունվար կունենան ծրագիր, որտեղ գրված կլինի, թե ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ և ո՞ր ժամին կկարողանան իրականացնել»,- հունիսի 7-ին ԱԺ-ում լրագորղների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը:
Նա նաև նշեց, որ ինքը հեղափոխություններ չընդունող մարդ է և նաև չի ընդունում հակահեղափոխական գործունեությունը: Գալուստ Սահակյանի խոսքերով՝ նրանք պատրաստ են ողջունելու այն ծրագրերը, որ ժողովրդի համար բարիք կմատուցեն:
«Բոլորս դեմ ենք կառավարության ծրագրին, որովհետև դա ծրագիր չէ, դա, ընդհանրապես, թուղթ է, վատ խմբագրված թուղթ, բայց որպեսզի կառավարությունը կարողանա աշխատել, կհավաքվենք, կխոսենք և բոլորս դեմ լինելով մեկ տասնյակ, կամ ավելի, կամ պակաս, կողմ կլինենք, որ այս կառավարությունը կարողանա աշխատել»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե արդյոք ինքը կլինի կողմ քվեարկող տասնյակի մեջ, պատասխանել է. «Ո´չ, ես ուրիշ հանրապետական եմ, էն հանրապետականը չեմ, որ դրա մեջով անցնեմ»:
21:09 30.04.2025
Պեսկովը հաստատել է Սի Ծինփինի մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք Չինաստանի առաջնորդին։ Նախագահ Սի Ծինփինը առանձին այց կունենա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այցին և պատրաստվում ենք դրան», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը […] ...
20:54 30.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...
20:36 30.04.2025
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 30.04.2025
Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակըՊորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ 587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...
19:56 30.04.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...