Մայր աթոռում Վեհափառ հայրապետի հրաժարականի օրակարգ չկա. Մայր աթոռի դիվանապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Մայր աթոռում Վեհափառ հայրապետի հրաժարականի օրակարգ չկա. Մայր աթոռի դիվանապետ

19:14 07.06.2018

«Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անձի դեմ ներկայացված բոլոր  մեղադրանքներն անհիմն են, և Վեհափառ  հայրապետը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր     հայտարարեց Մայր աթոռի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների և Ամենայն հայոց կաթողիկոսի միջև Մայր աթոռի վեհարանում կայացած փակ հանդիպումից անմիջապես հետո սրբազանն ասաց,  որ կաթողիկոսին ներկայացված   «մեղադրանքներն անհիմն են»:

«Այսօր բոլորս գիտենք, որ մեր եկեղեցում էլ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ճանապարհը, ըստ             բողոքի հավաքներ կազմակերպողների, հնարավոր է ապահովել միայն Ամենայն հայոց վեհափառ հայրապետի  հրաժարականով, մի բան, որն ընդունելի չէ, ու Մայր աթոռում չկա նման  օրակարգ»,- ասաց Արշակ սրբազանը:

Նրա խոսքով՝ նախաձեռնության անդամներն իրավունք չունեն խոսել ողջ հայ ժողովրդի և հայության անունից:

Նա մասնավորապես շեշտեց, որ «մերկապարանոց մեղադրանքներով և վերագրումներով» չի կարելի խոսել՝ անկախ նրանից՝ նա շարքային քաղաքացի՞ է, թե՞ կաթողիկոս:

Դիտարկմանը, թե որոշ լուրերի համաձայն՝ Մայր աթոռի եպիսկոպոսաց դասին պատկանող մի շարք  միաբաններ միանալու են  բողոքի ակցիային, Արշակ Սրբազանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ասա, որ, ըստ ամենայնի, դա քարոզչական հնարք է, որը «նպատակ  է հետապնդում շփոթություն առաջացնել հավատացյալների շրջանում»:

«Մեզ մոտ վախի մթնոլորտ չկա, և ես վստահ եմ, որ մեր բոլոր եկեղեցականները բավարար քաջություն ունեն          արտահայտել իրենց կարծիքը ցանկացած թեմայի մասին»,- հավելեց նա:

SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր հանդիպել են Գարեգին Բ-ն և նրա հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները:

Նշենք, որ երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով: Հավաքվածներն իրենց հետ տարել էին պաստառներ «Նոր Հայաստան, նոր ընտրյալ կաթողիկոս» գրությամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP