Պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության հետևանքով պետությանն ավելի քան 168 մլն դրամի վնաս է պատճառվել. դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության հետևանքով պետությանն ավելի քան 168 մլն դրամի վնաս է պատճառվել. դատախազություն

20:13 07.06.2018

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2018թ. մարտի 19-ին հաստատված հաշվետվության և կից նյութերի ու փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող անձինք, հանդիսանալով տեսանկարա­հանման և լուսանկարահանման միջոցով ամրագրված ՃԵԿ խախտումների սուբյեկտ, ապացույցներ են ներկայացրել գույք կամ եկամուտներ չունեցող 15 ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ:

Արդյուն­քում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցները 14890 խախտում­ների համար նշանակված տուգանքների ընդհանուր 168090000 ՀՀ դրամ գումարն արձա­նագրել են գույք կամ եկամուտներ չունեցող այդ ֆիզիկական անձանց անվամբ:  Իսկ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցներն ավարտել են վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները՝ պարտապանի կողմից գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:

Փաստացի, ավտոմեքենաների սեփականատեր հանդիսա­ցող անձինք, խաբեության եղանակով խուսափել են վճարել վարչական տուգանք­ներ՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով պետությանը, իսկ պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձինք, շուրջ 2 տարի  շարունակ 15 ֆիզիկական անձի անվամբ ձևակերպելով բազմաթիվ վարչական իրավախախտումներն ու կատարողական վարույթները, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք դրսևորելով, չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել իրենց պարտականությունները: Արդյունքում անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ նշված գործողություններում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատես­ված հանցագործությունների հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է  ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Նշենք, որ սա նման բնույթի թվով հինգերորդ քրեական գործի հարուցումն է:  Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունում մանրակրկիտ ուսումնասիրվում են ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքները: Ուսումնասիրությամբ ի հայտ բերված՝ առերևութ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր 4 քրեական գործ, որոնց նախաքննությունը ՀՀ ՀՔԾ-ում շարունակվում է:

Արձանագրված մյուս խախտումները հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր և նյութեր ներկայացնելու պահանջով ՀՀ ոստիկանություն և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն ուղարկված գրություններին ի պատասխան ստացված լրացուցիչ փաստաթղթերի և նյութերի ուսումնասիրության հիման վրա գնահատական կտրվեն արձանագրված մյուս խախտումներին, կկիրառվեն դատախազական ներգործության միջոցներ, մասնա­վորա­պես՝ պետական շահերի խախտման պատճառների և նպաստող պայ­ման­ների վերացման վերաբերյալ կներկայացվեն միջնորդագրեր:

Կարող են հարուցվել նոր քրեական գործեր:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP