Ով ում բարեկամն էր ՄԱԿ-ում, երբ քվեարկվում էր Երուսաղեմի հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+14.09 oC

Ով ում բարեկամն էր ՄԱԿ-ում, երբ քվեարկվում էր Երուսաղեմի հարցը

10:28 22.12.2017

Երեկ ՄԱԿ-ում քվեարկության դրվեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ որոշումը դատապարտելու նախագիծ, և ՄԱԿ անդամ բոլոր պետությունները ստիպված էին կողմնորոշվել՝ քվեարկե՞լ ԱՄՆ դեմ, թե՞ մնալ մեծամասնության շարքերում։  Դամոկլյան սրի պես կախված էր ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի նախօրեին հնչեցրած զգուշացումը՝ ԱՄՆ նախագահն անձամբ է հետևելու քվեարկությանը։

Հայաստանը կողմ է քվեարկել ԱՄՆ քայլը դատապարտող բանաձևին․ ֆիքսենք ու անցնենք առաջ։

Բանաձևին, բնականաբար, դեմ է արտահայտվել ԱՄՆ-ն։ Նրան միացել են մի քանի պետություններ, որոնց մի գոյության մասին, հնարավոր է, իմանում եք առաջին անգամ․

  1. Գվատեմալա,
  2. Հոնդուրաս,
  3. Իսրայել,
  4. Մարշալյան կղզիներ,
  5. Միկրոնեզիա,
  6. Նաուրու,
  7. Պալաու,
  8. Տոգո։

Եվս 35 պետություն, որոնց մի մասը դժվարությամբ է երևում քարտեզի վրա, քվեարկել է «ձեռնպահ»։ Բայց ամենահետաքրքիրն այն պետություններն են, որոնք ուղղակի չեն մասնակցել քվեարկությանը, ստացել են բացակա։ Նրանց թվում են նաև մեր հարևան Վրաստանը, նախկին խորհրդային տարածքից Ուկրաինան ու Թուրքմենստանը, մի քանի այլ, հիմնականում աֆրիկյան, մանր պետություններ։

Վրաստանի և Ուկրաինայի վարքն աննկատ չի մնացել համացանցի հայկական մասում, արդեն սկսվել է ծաղրուծանակը․ ասում են՝ «Վրաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները քվեարկության ժամանակ թաքնվել էին զուգարանում»։

Ինչ վերաբերում է բուն քվեարկությանը, ապա ՄԱԿ-ի բանաձևն ընդունվել է գերակշիռ 128 կողմ ձայներով։ Ընդ որում՝ ԱՄՆ-ի քայլը դատապարտողների թվում են եղել Վաշինգտոնի գրեթե բոլոր եվրոպական ու արաբական դաշնակիցները, աֆրիկյան ու ասիական պետությունների մեծ մասը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

20:54 30.04.2025

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղարին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ընդունել է Միջազգային տրանսպորտային ֆորումի (ITF) գլխավոր քարտուղար Յոնգ Թե Կիմին և ITF ավտոմոբիլային տրանսպորտի խմբի ղեկավար Յուստաս Ռասոմավիչյուսին։ «Ողջունել եմ հյուրերին և շնորհակալություն եմ հայտնել տրանսպորտի ոլորտում և հատկապես Որակի Խարտիայով նախատեսված պահանջներին համապատասխան օրենսդրական բարեփոխումներին աջակցելու համար։ Պատրաստակամություն եմ հայտնել հաջորդիվ […] ...

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

BACK_TO_TOP