13:38 11.04.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեսբուքյան էջում դիմել է բնակիչներին.
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ մինչ պարենի տոպրակներ ստանալու համար դուք գրոհում եք Էջմիածնի քաղաքապետարանը,
քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանությունն ընկնում են քաշքշուկի մեջ, որպեսզի կուտակումներ չառաջանան,
ընդհանուր բաժնի աշխատակիցները հատ-հատ կարդում են բոլոր դիմումները և զանգահարում դիմումատուներին,
լրատվության և արտաքին կապերի բաժինների աշխատակիցները հաշվառում ու առանձնացնում են ձեր բազմաթիվ էլեկտրոնային նամակները,
բնակկոմունալ վարչության և բյուջետային մուտքերի բաժնի տեսուչները ֆիլտրում են ցուցակները՝ ըստ առավել կարիքավորների,
մեր մանկապարտեզների աշխատակիցներն արտակարգ դրության պայմաններում գալիս են աշխատանքի, հատ-հատ կշռում են մթերքը, օրական հազարավոր անգամներ կռանում, որպեսզի դասավորեն տոպրակները,
քաղաքապետարանի բանվորները պարենով տոպրակները տեղափոխում են տրամադրման վայր,
իմ տեղակալները, խորհրդականը, օգնականը, աշխատակազմի տարբեր բաժինների պետեր զօրուգիշեր հսկում են, որ օգնությունը լինի հնարավորին նպատակային,
այս ամենից հետո իրենց անապահով համարող բազմաթիվ անձինք մեզ հասցեագրում են «մունաթներ» օգնություն չստանալու համար, մինչդեռ իրենք հանդիսանում են պետական այլ ծրագրերի շահառուներ կամ արդեն այլ կազմակերպություններից ստացել են օգնություն,
թվարկումը կարելի է շարունակել:
Խնդրում եմ հաշվի առնել երկու հանգամանք.
քաղաքապետարանը չունի նման օգնություն բաժանելու պարտականություն. մեկնարկած գործընթացը մեր բարի կամքի դրսևորումն է, խիստ կարիքավորների կողքին լինելու ցանկությունը, գործընթացը չի կարող հավերժ տևել, մեր հնարավորությունները սահմանափակ են, ծրագիրն էլ մի օր դադարեցվելու է, և եթե դուք շարժվեք «շնից մազ պոկելու» սկզբունքով, մեկ այլ ընտանիք, որն իսկապես շատ ունի այդ մթերքի կարիքը, կարող է զրկվել օրվա հացից:
Հ.Գ. Խնդրում եմ, իմ անձնական էջին մի դիմեք, քանի որ նամակների բազմաթիվ լինելու պատճառով ես չեմ կարողանում բոլորը կարդալ, իսկ դուք հետո նեղանում եք»:
14:10 29.06.2025
Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ ՋոկովիչինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...
14:00 29.06.2025
Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանՍտամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...
13:50 29.06.2025
Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետոՎլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...
13:30 29.06.2025
Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFCՎրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...
13:20 29.06.2025
Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվելԵրկուշաբթի օրը Էվին բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է յոթանասունմեկ մարդ, հայտարարել է Իրանի դատական համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը։ Երկուշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իսրայելը հարձակումներ է գործել Թեհրանի որոշ հատվածների վրա, այդ թվում՝ մայրաքաղաքի հյուսիսային մասում: Իրանի IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով՝ թիրախների թվում են եղել բնակելի շենքերը և Էվին բանտը: Երեքշաբթի օրը Tasnim-ը […] ...
13:10 29.06.2025
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա ԿալասինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով Եվրոպական միության հետ համագործակցությունը շատ կարևոր է։ […] ...