Համայնքներ կան, որ հնարավոր չէ հասնել ո՛չ ոտքով, ո՛չ տրակտորով, ո՛չ էլ ձիով. Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+19.09 oC

Համայնքներ կան, որ հնարավոր չէ հասնել ո՛չ ոտքով, ո՛չ տրակտորով, ո՛չ էլ ձիով. Զոհրաբյան

13:04 17.04.2020

ԱԺ ում լիագումար նիստն այսօր շարունակվել է նախօրեին քննարկված օրինագծերի քվեարկություններով: Երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել են գործող օրենքներում կատարված մի շարք փոփոխություններ:

Տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է Հայաստանի և Վերակառուցման և զարգացման բանկի միջև ստորագրված կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագրի վավերացման նախագիծը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է, թե նախագծով նախատեսված 500 կմ  կենսական նշանակության ճանապարհահատվածներում արդյո՞ք ներառված են ռազմավարական նշանակության համայնքների ճանապարhներ, որոնք հնարավոր չէ անցնել «ո՛չ ոտքով, ո՛չ տրակտորով, ո՛չ էլ ձիով»:

«Աստված մի՛ արասցե, ռազմական իրավիճակի դեպքում մենք չենք կարողանալու այդ համայնքներով ռազմական տեխնիկա անցկացնել»,- նկատել է  պատգամավորը:

Նախարար Սուրեն Պապիկյանն արձագանքել է.

«Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ մենք գնում ենք ամենահեռավոր համայնքների ճանապարհները  նորոգելու ռազմավարությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը և Թուրքիան Բաքվում կքննարկեն Սիրիայի հարցը

10:40 08.05.2025

Իսրայելը և Թուրքիան Բաքվում կքննարկեն Սիրիայի հարցը

Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները հինգշաբթի օրը Բաքվում հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։ «Հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի միջնորդությամբ և նպատակ ունի նվազեցնել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը սիրիական հարցում», – ասվում է հրապարակման մեջ։Նշվում է, որ իսրայելական կողմը մտադիր է կենտրոնանալ անվտանգության ոլորտում երկու հիմնական պահանջների վրա՝ վերացնել թշնամական զինված կազմավորումների […] ...

Ձերբակալվել է մեկ անձ․ ՆԳՆ-ն՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենայի այրվելու մասին

10:30 08.05.2025

Ձերբակալվել է մեկ անձ․ ՆԳՆ-ն՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենայի այրվելու մասին

Մայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական […] ...

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

10:25 08.05.2025

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 12-ին՝ ժամը 11-ին, տեղի կունենա ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ-ից։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 7-8-ը

10:18 08.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 7-8-ը

Բացահայտվել է 142 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 31 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ խարդախության, 5 […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 8-ին

10:12 08.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 8-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...

Ընթանում են Հ-29‚ Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները

10:06 08.05.2025

Ընթանում են Հ-29‚ Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Ընթանում են Հ-29‚ Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ18+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 18.2կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը կապում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը՝ միմյանց միացնելով Սևան քաղաքը Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերը և Հրազդան քաղաքը։ Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերին։ Այս պահին կապալառու կազմակերպությունը շինտեղամասում իրականացնում է հենապատերի կառուցման, մայթերի եզրաքարերի, ջրահեռացման վաքերի տեղադրման և […] ...

BACK_TO_TOP