13:49 17.04.2020
Ազգային ժողովն այսօրվա լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը:
Ըստ այդ նախագծի՝ 2022-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը:
Օրինագծին կողմ է քվեարկել 105 պատգամավոր։
Հիշեցնենք՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը 2019-ի հուլիսի 1-ից պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումն արգելող օրենքի նախագիծ էր դրել շրջանառության մեջ: Առաջարկվում էր 2020-ի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների իրացման դեպքում սահմանել հատուկ հարկ՝ տոպրակների օգտագործումը կտրուկ նվազեցնելու համար, նույն նախագծով սահմանվում էր նաև, որ 2022-ին դրանց վաճառքը Հայաստանում կարգելվի:
14:30 29.06.2025
Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համարՈւկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...
14:26 29.06.2025
Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...
14:10 29.06.2025
Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ ՋոկովիչինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...
14:00 29.06.2025
Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանՍտամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...
13:50 29.06.2025
Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետոՎլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...
13:30 29.06.2025
Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFCՎրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...