«Գյումրի» ԲԿ 29 բուժաշխատողները դեռ աշխատանքի չեն գնա՝ չնայած կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

«Գյումրի» ԲԿ 29 բուժաշխատողները դեռ աշխատանքի չեն գնա՝ չնայած կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքին

13:14 19.04.2020

«Գյումրի» բժշկական կենտրոնի՝ ապրիլի 5-ից մեկուսացված ու այսօր արդեն կորոնավիրուս չհայտնաբերված 29 բուժաշխատող դուրս է եկել մեկուսացումից, նրանք տանն են ու իրենց լավ են զգում, բայց դեռ աշխատանքի չեն գնա: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

«Մեր բուժանձնակազմն իրեն լավ է զգում, բայց դեռ աշխատանքի դուրս չի գա, նրանք ևս մի քանի օր կմնան տանը: Առողջական վիճակը նրանց լավ է, 29 մեկուսացված բուժաշխատողներն էլ հանձնել են կորոնավիրուսն ախտորոշող թեստեր և, փառք Աստծո, վիրուս նրանց մոտ չի հայտնաբերվել»,- ասել է Արմեն Խաչատրյանը:

Նա նաև հայտնել է, քանի որ «Գյումրի» ԲԿ-ն կորոնավիրուսային ախտանիշներով հիվանդների բուժօգնություն ցուցաբերող հիվանդանոց չէ, այնուամենայնիվ, բժշկական կենտրոնում ամեն օր իրականացվում են վարակի տարածումը կանխարգելող կանոնավոր միջոցառումներ՝ ախտահանումներ, բուժանձնակազմը և այցելուները պարտադիր ջերմաչափվում են, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են ձեռնոցներ, դիմակներ և ախտահանիչ նյութեր:

Հիվանդանոցի ընդունարանում կան նաև համապատասխան նշումներ, որոնք ապահովում են այցելուի և աշխատակցի սոցիալական հեռավորությունը:

Հիշեցնենք, որ «Գյումրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի 29 անդամները մեկուսացվել էին, որ քանի որ շփվել էին ապրիլի 5-ին մահացած մարալիկցի 68-ամյա բնակչի հետ, որի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս:

Մեկուսացված բուժանձնակազմի մոտ առաջին օրվանից կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ու ջերմություն չի եղել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

12:27 17.06.2025

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:20 17.06.2025

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

12:14 17.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

12:08 17.06.2025

Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին

Իրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։ ...

SHANTNEWS

12:00 17.06.2025

SHANTNEWS

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

11:54 17.06.2025

Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասին

Ռումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...

BACK_TO_TOP