17:58 21.04.2020
Ապրիլի 23-ից մինչև մայիս 23-ը Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների՝ մանկապարտեզների, սպորտ և երաժշտական դպրոցների աշխատակիցները միաժամանակ գնում են արձակուրդ: Այս առաջարկությունը Գյումրիի քաղաքապետարանից այսօր է ներկայացվել հաստատությունների տնօրեններին: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը պարզաբանել է, թե ինչու են հենց արտակարգ դրություն հայտարարած ժամանակահատվածում ուղարկում աշխատակիցներին արձակուրդ:
«Սա պարտադրված արձակուրդ չէ, այլ իրենց հերթական արձակուրդն են մենք տրամադրում: Ի տարբերություն դպրոցների, որոնք ունեն կոնկրետ ֆիքսված արձակուրդի ժամանակահատված, մենք 12-ամսյա ռեժիմով ենք աշխատում, մեր ենթակայության հաստատություններում արձակուրդի կոնկրետ ժամանակահատված չկա, թողնված է աշխատակիցների հայեցողությանը, թե ով երբ է ցանկանում օգտվել իրեն տրված հասանելիք արձակուրդից, այսինքն՝ մեր աշխատակիցները հերթով են գնում արձակուրդ, և մեկը մյուսի աշխատանքն է այդ ընթացքում լրացնում: Քանի որ պարզ էլ չէ, թե այս վիճակը մինչև երբ կձգվի, գուցե մինչև մայիսի վերջ, հունիսի սկիզբ, մենք առաջարկեցինք, որպեսզի միաժամանակ բոլորը գնան արձակուրդ, ու երբ այս վիճակն անցնի, միաժամանակ կգան ու կանցնեն բնականոն աշխատանքային ռեժիմի: Կարծում ենք, որ մարդիկ առանց այն էլ 2 ամիս տանն են, աշխատանքի գան ու նորից արձակուրդ գնալ չեն ցանկանա»,- ասել է Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը:
Հայկ Սուլթանյանը նաև նշել է, որ աշխատակիցները պարտադիր կվճարվեն այնպես, ինչպես միշտ են հերթական արձակուրդը վերցրել ու վճարվել՝ առանց որևէ հետպահումների: Ֆինանսական բաժնում հաշվարկներն արդեն արված են, հաստատությունների տնօրեններն էլ աշխատակիցների արձակուրդի դիմումներն այսօրվանից ընդունել են:
«Մենք օրենքին համապատասխան, առանց խախտումների, պարտադիր իրենց վճարում ենք, չվճարվող արձակուրդ չէ սա: Երբ այս վիճակն էլ անցնի ու վերադառնանք մեր նորմալ աշխատանքային ռեժիմին, կշարունակենք նույն կերպ աշխատել ու վճարել, ինչպես եղել է, այս մեկ ամիսն էլ, որ տանն են եղել, մենք նորից վճարել ենք լրիվ աշխատավարձը: Կարծում եմ, հետո էլ որևէ խնդիր չենք ունենալու»,- ասել է Սուլթանյանը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...