17:28 23.12.2017
2017թ. հոկտեմբերի վերջին Հայաստանում բացվեց «Զառ» ուսումնական կենտրոնը, որ նախատեսված է հայկական բանակի խաղաղապահ ստորաբաժանումների մարզումների անցկացման համար։ Կենտրոնն, իհարկե, նոր չի բացվում, մինչ այս էլ այնտեղ անցկացվել են զորավարժություններ խաղաղապահների մասնակցությամբ, սակայն այս բառով պաշտպանության նախարարությունը կարծես ասում է՝ սկսվում է նոր էջ։
Հայաստանի խաղաղապահները ներկայում մասնակցում են միանգամից 4 միջազգային առաքելության՝ Աֆղանստան, Կոսովո, Լիբանան, Մալի։ Առաջին երկուսն ԱՄՆ / ՆԱՏՕ հովանու ներքո են, և հերթափոխից առաջ վերապատրաստվելու համար ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնում են այլ երկրներ (օրինակ՝ Գերմանիայի Հոհենֆելս ուսումնական կենտրոն)։ «Զառի» առաջնային, արդեն հայտարարված նպատակն այդ վերապատրաստման դասընթացները տեղայնացնելն է, որից կբխեն.
Աֆղանստան (Resolute Support) | 121-131 |
Կոսովո (KFOR) | 35 |
Լիբանան (UNIFIL) | 32 |
Մալի (MINUSMA) | 1 |
«Եսասիրական» նպատակներից բացի, կա նաև հեռանկարային ուղղություն, որի մասին նոյեմբերի կեսերին Կանադայում անցկացված ՄԱԿ-ի խաղաղարարության նախարարական համաժողովին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
— Հայաստանը ստեղծում է ազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն` հետագայում այն որպես միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն հավաստագրելու նպատակով։
Սա նշանակում է, որ Հայաստանը, բացի սեփական խաղաղապահ զորքերը մարզելուց, կարող է ընդունել նաև այլ երկրների զինծառայողների՝ այստեղ համատեղ մարզումներ, զորավարժություններ անցկացնելու համար։
2015 թվականի օգոստոսին Վրաստանում բացվեց ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոնը, բայց այն ունի ինչպես համազորային, այնպես էլ տանկային ու այլ զորքերի մարզման հնարավորություններ։
2016 թվականի մայիսին այստեղ անցկացվեց առաջին զորավարժությունը, որին մասնակցում էին հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Կարելի է ենթադրել, որ այն բոլոր զորքերի համար է և հատուկ խաղաղապահ ուղղվածություն չունի, չի մրցի հայկական «Զառի» հետ։
Հայաստանը մինչ այս մասնակցել և մասնակցում է կա՛մ ՄԱԿ, կա՛մ ԱՄՆ / ՆԱՏՕ հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությունների։ Դրանց ընթացքում հայկական բանակի զինծառայողները ստանում են մարտական փորձ, Հայաստանը՝ միջազգային վարկ ու բարձր խոսելու իրավունք։
— Հայաստանն այսօր արդեն միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող է հանդիսանում` կուտակելով զգալի փորձ անցած տասնամյակի ընթացքում, — 2015-ի սեպտեմբերին ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում հայտարարել է ՀՀ նախագահը:
Բայց այստեղ ևս կա հեռահար նպատակ. ՄԱԿ-ում ելույթից օրեր առաջ՝ ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելիս, կազմակերպության գագաթաժողովի ընթացքում նախագահ Սարգսյանը հայտարարել է նաև, որ ժամանակն է եկել ստեղծել ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման բազային կազմակերպություն, որի հիմք կարող է լինել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ջոկատների պատրաստման կենտրոնը:
Նախագահը մատնանշել է հայկական խաղաղապահ ուժերի՝ տարբեր առաքելությունների մասնակցության տասնամյա փորձը և պատրաստակամություն հայտնել այդ փորձով կիսվել ՀԱՊԿ գործընկերների հետ։ Սա նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է մենթոր լինել ՀԱՊԿ մյուս անդամների, այդ թվում և Ռուսաստանի համար՝ փոխանցելով խաղաղապահության իր փորձը ու դրանով իսկ ավելի բարձրացնելով իր արժեքը որպես գործընկեր։
Այո, ՀԱՊԿ-ին պետք է «խաղաղապահությունից հասկացող» վստահելի գործընկեր՝ սեփական խաղաղապահ կարողություններ զարգացնելու համար, և Հայաստանն այստեղ եզակի լիարժեք թեկնածու կարող է լինել։
ՀԱՊԿ-ը ներկայում ունի հավաքական խաղաղապահ ուժեր (մոտ 3500 զինծառայող բոլոր անդամ պետություններից), դրանք մասնակցում են զորավարժությունների, բայց ոչ բուն խաղաղապահ առաքելությունների։ Իսկ կազմակերպության նախկին քարտուղարը 2015 թվականին տված հարցազրույցներից մեկում նշել է, որ առանձնապես ոգևորված չեն այլ երկրներ ուղարկել սեփական զինծառայողներին։
Բայց արդեն 207-ի ամռանը, երբ ակնհայտ էր, որ Սիրիայում «Իսլամական պետությունը» վերջին օրերն է ապրում, տեղեկություններ տարածվեցին, թե Սիրիայի անվտանգության գոտիներում ուժեր տեղակայելու համար Ռուսաստանը առաջարկ է ներկայացրել նաև Ղազախստանին և Ղրղզստանին: Հայաստանցի սակրավորների մասնակցությունը նույնպես քննարկվում էր։
— Մենք նաև պատրաստակամ ենք մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը, — սեպտեմբերին այս խոսակցություններին վերջ դրեց նախագահ Սարգսյանը՝ ՄԱԿ գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ:
Նոյեմբերին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը հայտարարեց, որ Հայաստանը և Սերբիան իրենց ականազերծող ստորաբաժանումները Սիրիա ուղարկելու պատրաստակամություն են հայտնել։
Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադում կա առանձին ականազերծող ստորաբաժանում, որը վերապատրաստվում է ԱՄՆ հրահանգիչների օգնությամբ։ 2016-ի հուլիսին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի ինժեներական գումարտակում անցկացվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթաց։
Այն կենտրոնացված է ինքնաշեն պայթուցիկ սարքերի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքման, ռոբոտներով, ձեռքի ականորսիչներով հայտնաբերման ու վնասազերծման տեսական և գործնական վարժանքների վրա: Եվ Սիրիայում ՀՀ ԶՈւ ականազերծող ստորաբաժանում տեղակայելու հնարավոր որոշումից հետո հավանաբար հենց այս ստորաբաժանման զինծառայողներն են մեկնելու այնտեղ։
Սա ՄԱԿ-ի պատվերով վերապատրաստվող հայկական ստորաբաժանումներից մեկն է, որի մասին 2015-ի սեպտեմբերին հայտնել էր նախագահ Սարգսյանը։
— Բոլորովին վերջերս ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մեր ապագա մասնակցության և համապատասխան կարողությունների զարգացման ու տրամադրման առումով մենք ստանձնել ենք նոր հանձնառություններ, որոնք են երկրորդ աստիճանի դաշտային հոսպիտալի և կցագրված անձնակազմի նախապատրաստումը և ինքնաշեն պայթուցիկ սարքերի վնասազերծման հատուկ վաշտի պատրաստականության ապահովումը։
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պարզաբանել էր նախագահի հայտարարությունը և նշել, որ ՄԱԿ համապատասխան կառույցները դիմել են Հայաստանին՝ ՄԱԿ խաղաղապահ առաքելություններում պահանջվող մասնագիտացված կարողություններ պատրաստելու և տրամադրելու խնդրանքով: Հայաստանը, նաև սեփական պահանջներին բավարարելու համար, որոշել էր զարգացնել երկու ստորաբաժանում։
Երկու ստորաբաժանումն էլ նախատեսվում էր պատրաստության աստիճանի բերել 2-3 տարվա ընթացքում։ Արդեն 2017-ի հուլիսին սակրավորների և հոսպիտալի անձնակազմի մասնակցությամբ անցկացվեց զորավարժություն, որի ժամանակ էլ ՆԱՏՕ-ի մասնագետները պետք է գնահատեին՝ արդյո՞ք ստորաբաժանումները պատրաստ են մասնակցելու միջազգային խաղաղապահ / խաղաղարար գործողությունների։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...