13:55 25.12.2017
2017 թվականին Հայաստանի հարևան երկրներում զգացվել է իշխանության գերկենտրոնացում։ Թուրքիայում ու Ադրբեջանում իշխող ավտորիտար ռեժիմներն իրենց ձեռքում են հավաքել բոլոր լծակները, իսկ Իրանում և Վրաստանում իշխող թիմերը վերահաստատել իրենց մանդատները։ Տարածաշրջանային տարին զերծ չէր նաև լարվածությունից, որի հիմնական աղբյուրները եղել են Բաքուն ու Անկարան։ Այս ամենի ազդեցությունը զգալի է եղել նաև Հայաստանի վրա։
Միանձնյա իշխանության համար երկարատև պայքարից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեք Թայիփ Էրդողանն այս տարի կարողացավ հասնել Սահմանադրության փոփոխության, որով իշխանության լծակները կենտրոնացան հենց նախագահի ձեռքում։ Խորհրդարանի մեծամասնության աջակցությամբ Էրդողանը շարունակում է հետապնդել ընդդիմադիր գործիչներին ու լրագրողներին։
«Սա ևս մեկ քայլ է և կարևորագույն քայլ Էրդողանի սուլթանության ձևավորման համար։ Գյուլենականների դեմ պայքարի ներքո էրդողանը փորձում է մաքրել բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են խոչընդոտ հանդիսանալ իր իշխանության ամրապնդմանը»,- նշում է վերլուծաբան Գրետա Ավետիսյանը։
Նույնատիպ սահմանադրական փոփոխություններից հետո իշխանության գերկենտրոնացումը շարունակվեց նաև Թուրքիայի եղբայր պետությունում՝ Ադրբեջանում։ Դա նախագահ Իլհամ Ալիևին թույլ տվեց կնոջը՝ Մեհրիբանին, նշանակել առաջին փոխնախագահի պաշտոնում և փաստացի ամրագրել իշխանության ժառանգականությունը։ 2018թ. Ադրբեջանում սպասվում են նոր նախագահական ընտրություններ, որոնք խնդրահարույց են լինելու Ալիևների համար։
«Ալիևը խնդիր է ունենալու երկրի ներսում հավաքել, զսպել այն բոլոր այլախոհներին, ովքեր երկրում կարող են ցնցումներ առաջացնել և վտանգել իր իշխանության մնալը,- պնդում է վերլուծաբանը։
Վրաստանում և Իրանում իշխող թիմերն ու կուսակցությունները կարողացան ընտրություններում հաղթել ու ավելի ամրապնդել իրենց իշխանությունը։ Սա նրանց թույլ տվեց ավելի համարձակ լինել որոշումներ կայացնելու հարցում։ Վրաստանի դեպքում սա կարևոր արդյունքներ ունեցավ նաև Հայաստանի համար։ Մասնավորապես, վրացական իշխանությունները շվեյցարական SGS ընկերության հետ ստորագրեցին համաձայնագիր, որով այս ընկերությունը կկարողանա հետևել Վրաստան-Ռուսաստան փոխադրումներին ու ապահովել Հարավային Օսիայի տարածքով հաղորդակցությունը։
«Ինչ վերաբերում է հայկական կողմի մասնակցությանը, դա ավելի շատ զուտ քաղաքական որոշման խնդիր է։ Եվ նույն վրացական կողմին տվյալ միջանցքների գործարկման պարագայում, մեղմ ասած, շատ բարդ է լինելու հիմնավորել, թե ինչու դրանցով չեն կարող անցնել հայկական բեռներ»,- նշում է «Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը։
Ձմեռային ամիսներին Վերին Լարսի լեռնանցքով անցնող ճանապարհի հաճախակի փակման պայմաններում Հարավային Օսիայով անցնող ճանապարհները այլընտրանքային միջոց կլինեն Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացման համար։ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այս համաձայնությունը, սակայն, խոչընդոտներ ունի։
«Ադրբեջանի համար տվյալ սցենարի իրագործումը բավական լուրջ մարտահրավերներ է պարունակում։ Ադրբեջանը տարիներ շարունակ իրականացրել է որոշակի շրջափակման և մեկուսացման քաղաքականություն, դրա վերջին դրսևորումը հենց Բաքու-Թբիլիսի-Կարսի շահագործումն էր։ Այնուամենայնիվ, նման միջանցքների բացումը, անգամ մասամբ, անգամ ֆորս-մաժորների պարագայում, բավական լուրջ հարված է հասցնում այդ շրջափակման քաղաքականությանը, որոշակիորեն անարդյունավետ է դարձնում դա»,- նշում է Նարեկ Մինասյանը։
Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանն առնվազն տեղյակ է Վրաստանի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների մանրամասներից, և Հայաստանի նախագահի Թբիլիսի այցը կարող է լավ առիթ լինել այս խնդրի լուծումն արագացնելու գործում։
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...