14:02 25.12.2017
Հանրապետության նախագահ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում մասնակցել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին:
Խորհրդի անդամները քննարկել և հավանություն են տվել 2016-2017 ուստարում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև 2016-2020 թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2016-2017 ուստարում նախատեսված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվություններին: Համալսարանի 2016-2017 ուսումնական տարվա գործունեությունը գնահատվել է բավարար:
Նիստի ընթացքում ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկայացրել է նաև ԵՊՀ եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդումը, որն ընդունվել է ի գիտություն: Խորհրդի անդամները հաստատել են 2018 ֆինանսական տարվա ԵՊՀ եկամուտների և ծախսերի նախահաշիվը, 2018թ. համալսարանի կառուցվածքը և հաստիքացուցակը:
Նիստի ավարտին նախագահ Սարգսյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին ու բոլոր համալսարանականներին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է անցնող 2017 թվականին և այն համարել ձեռքբերումների ու աշխատանքի տեսակետից հաջողված տարի, որը բարենպաստ հիմք է հաջորդ տարի ամրապնդելու հաջողությունները ինչպես տնտեսության, արտաքին քաղաքականության, այնպես էլ այլ ոլորտներում և զարգացման բնականոն ուղով առաջ ընթանալու համար:
«Ձմռան վերջին, միգուցե, գարնան սկզբին կփորձենք ի մի բերել տարվա արդյունքները և եթե, իրոք, կարողանանք 2018 թվականին էլ ինչ-որ բան ավելացնել, կարծում եմ, մենք արդեն կընկնենք բնականոն զարգացման ավելի հաճելի ուղի, քան այն ուղին, որ լի էր ցնցումներով, պրոբլեմներով, ճգնաժամերով: Բայց ամենահիմնականը ես համարում եմ ընտրություններից հետո մեր երկրում կատարված աշխատանքը անվտանգության, պաշտպանության ոլորտներում: Մեր զինված ուժերն այս տարվա ընթացքում համալրվեցին ինչպես սպառազինությամբ, այնպես էլ բազմաթիվ բարեփոխումներ իրականացվեցին և իրականացվում են: Համոզված եմ՝ այս տեմպը շարունակելու դեպքում մենք անվտանգության ոլորտում, ավելի հստակ՝ զինված ուժերում, որևէ խնդիր չենք ունենալու: Եվ որքան էլ մեզ ուսանողները հուշեն, որ պետք է հրապարակավ խնդրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեզ խղճալ՝ մե՛զ, և գնալ հայրենիքը պաշտպանել, մենք այդպիսի բաներ չենք անելու, որովհետև հայրենիքը միայն մերը չէ, հայրենիքը բոլորինն է: Բացի դրանից, այն հայտարարությունները, որ հնչում են Հայաստանի Հանրապետությունում, մի քանի րոպե հետո դառնում են ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ թուրքերի ու մնացած բոլորի սեփականությունը:
Որքան մենք յուրաքանչյուրս մեր տեղում կարողանանք արդյունավետ աշխատել, այնքան մեր երկիրն ունենալու է հաջող ընթացք: Մենք որևէ խնդիր չունենք ուսանողների ակտիվության մասով, մենք որևէ խնդիր չունենք ցանկացած առաջարկություններ լսելու, բայց կարծում եմ եկել է ժամանակը, որ մեզնից յուրաքանչյուրը սկզբից իր պարտականությունները կատարի, հետո սկսի ուրիշներին սովորեցնել, թե այդ ուրիշներն ինչպես պետք է կատարեն իրենց պարտականությունները: Առաջարկությունները, նորից եմ ասում, շատ նորմալ են, քննարկումները նորմալ են, առանց դրանց չի կարող մեր հասարակությունը զարգանալ, բայց երբ քննարկումների արդյունքում որոշումներ են կայացվում, մեզնից յուրաքանչյուրի գործը պետք է լինի գոնե իր մասով այդ որոշումներն իրականացնել: Ցանկանում եմ, որ 2018 թվականին մեզնից յուրաքանչյուրն այդ գիտակցությամբ ապրի՝ ինձնից սկսած, մեր առաջին կուրսի ուսանողով վերջացրած: Ցանկանում եմ, որպեսզի ձեր ընտանիքներում լինի ջերմություն, որ բոլորդ հաշտ լինեք առաջին հերթին ինքներդ ձեզ հետ, հետո՝ մնացածների: Ցանկանում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի»,- ասել է հանրապետության նախագահը:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...