21:31 02.05.2020
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 68 պացիենտից ընդամենը 5-ի մոտ է թոքաբորբ ախտորոշումը, մեծ մասի մոտ հիվանդության լուրջ ախտանշաններ չկա: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի հեռավար թողարկման ժամանակ ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:
« Մեր 68 հիվանդներից միայն 5-ի մոտ է թոքաբորբ ախտորոշված, առողջական վիճակները միջին ծանրության է, մնացած 80 տոկոսի մոտ 37 կամ 37.5 աստիճան ջերմություն է, որը նորմալ է, այլ ախտանշաններ չկան, այսինքն` թեթև ընթացք է նրանց մոտ»,- ասել է Լեյլի Ասլանյանը:
Մարզում ախտորոշված ծանր դեպքերը, որոնք բուժզննում են անցնում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում, կատարվում է նմուշառում ու տեղափոխվում են Երևանի հիվանդանոցներ: Լեյլի Ասլանյանի խոսքերով՝ աա էլ իր հիմնավոր պատճառն ունի, այն է՝ տեղի հիվանդանոցում նեղ մասնագիտական ծառայության պակաս կա:
«Այս պահին ունենք Երևան տեղափոխված 20 հիվանդ, դրանք հիմնականում ծայրահեղ ծանր հիվանդներն են և ունեն ռեանիմացիոն բուժման կարիք: Գյումրիի ինֆեկցիոնում այդ ծառայությունը չի գործում»,-ասել է Լեյլի Ասլանյանը:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» մարզային մասնաճյուղի, ինչպես նաև մյուս բուժհաստատությունների կատարած նմուշառումների լաբորատոր հետազոտությունները տեղում չեն կատարվում: Վիրուսի վերջնական հաստատումը Վանաձորի համապատասխան բուժհաստատության լաբորատորիան է ախտորոշում:
«Նմուշառումը վերցնում են բուժհաստատությունները, այն տեղափոխում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» մարզային մասնաճյուղ, որտեղից էլ Վանաձոր, ու կատարվում է հետազոտություն: Ինչո՞ւ Վանաձորում, քանի որ մենք տեղում համապատասխան սարքավորում չունենք»,- ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը:
Ըստ Լեյլի Ասլանյանի՝ մարզում կորոնավիրուսի տարածման օջախները շարունակում են մնալ Գյումրին և Անի խոշորացված համայնքը, նոր օջախներ այս պահին դեռ չկան:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...