10:30 06.05.2020
«Ես ուզում եմ հասկանալ՝ խստացումների պատճառը ո՞րն է, մուտքի մոտ որ պետք է ձեռնոց ու դիմակ ստանանք։ Եթե հիվանդ մարդ կա, ասենք, թող չգան, կամ գնան թեստ հանձնեն, դուք ոչ մի միջոց չունեք, մեզ պարտադրում եք հագնենք: Ձեռնոց են տվել, շորերս կեղտոտեցինք»,-ԱԺ-ում քվեարկությունների ժամանակ Արարատ Միրզոյանին հարց ուղղեց Էդմոն Մարուքյանը:
«Թեև կապ չունի անմիջական քննարկվող հարցի հետ, բայց մեծ սիրով կպատասխպանեմ»,-ասաց Միրզոյանը՝ նշելով, որ աշխարհում կա մի համաճարակ, ու ասում են, որ այս միջոցները կարող են կանխել համավարակը։ Միրզոյանը հավելեց․
«Ոչ մեկին ոչինչ չի պարտադրվում, մուտքի մոտ առաջարկվում է վերցնել դիմակ ու ձեռնոց: Այո, կա կասկած, և գուցե հիմնավոր, որ ԱԺ աշխատակիցներից մեկը կոնտակտավոր անձ է, և քանի դեռ հանգամանքները լրիվ չեն պարզվել, բոլորս ավելի խստացված կերպով ենք ձեռնարկում միջոցառումներ: Նաև տեղեկացնեմ, որ ես արտակարգ դրություն մտցնելուց հետո ասել եմ, որ բոլոր այն պատգամավորները, ովքեր մտահոգություն կունենան և չեն մասնակցի, բացակայությունները կհամարվեն հարգելի: Միևնույն ժամանակ ԱԺ աշխատանքները չեն խոչընդոտվում արտակարգ դրությամբ: Ես մինչև վերջին օրը գալու եմ աշխատանքի»:
Նրա այս հայտարարությունից հետո պատգամավորները ծիծաղելով հարցրին՝ ինչի՞ վերջին օրը:
Միրզոյանը պատասխանեց.
«Մինչև մարդկությունը կհաղթահարի այս իրավիճակը»:
Էդմոն Մարուքյանն ավելի ուշ արձագանքեց.
«Այսօր մեզ թույլ չէին տալիս մտնել առանց ձեռնոցի։ Դուք ասում եք՝ ուզում եք դրեք, ուզում եք չէ, եթե կամավոր է, ցուցում տվեք»:
Միրզոյանը պատասխանեց.
«Ես էլ լուրջ էի պատասխանում, ձեզ ոչ մեկ չի կարող պարտադրել ձեռնոց կրել, ինչպես չեն կարող պարտադրել ճանապարհն անցնել կանաչ լույսով»:
14:50 29.06.2025
Բելգրադում անկարգությունների ժամանակ 48 ոստիկան է վիրավորվելԲելգրադում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։ Այս մասին «Պրվա» հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերբիայի ոստիկանության տնօրենի օգնական Դեյան Լուկովիչը։ Նրա խոսքով՝ ոստիկանությունը մտադիր է 35 միջնորդություն ներկայացնել քրեական հանցագործությունների և 22-ը՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ։ «Մենք շարունակում ենք պարզել բոլոր հանգամանքները, հաստատել փաստական պատկերը և […] ...
14:30 29.06.2025
Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համարՈւկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...
14:26 29.06.2025
Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...
14:10 29.06.2025
Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ ՋոկովիչինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...
14:00 29.06.2025
Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանՍտամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...
13:50 29.06.2025
Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետոՎլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...