Եթե աստղեր էլ իջեցնեն, ասելու եմ՝ մոլորակներ իջեցրեք. Փաշինյանը՝ կառավարության աշխատանքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Եթե աստղեր էլ իջեցնեն, ասելու եմ՝ մոլորակներ իջեցրեք. Փաշինյանը՝ կառավարության աշխատանքի մասին

13:14 06.05.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն այսօր ՀՀ վարչապետին հարց ուղղեց համավարակից հետո տնտեսության վիճակի և վերագործարկման հնարավորությունների մասին: Պատգամավորը հետաքրքրվեց՝ կա՞ մեխանիզմ՝ ինչպես տնտեսությունը բերել նախկին մակարդակին:

«Ես ուզում եմ ասել՝ մեր քննարկումներում մեզ արգելել ենք խոսել տնտեսությունը նախկին վիճակին բերելու անհրաժեշտության մասին, քանի որ եթե բերենք այդ վիճակին, կհամարենք, որ խոշոր պարտություն ենք կրել: Մենք տնտեսությունը պետք է բերենք նոր վիճակի: Մեր նպատակադրումն այդպիսին է: Տնտեսությունը նոր վիճակի բերելու գործիքակազմերի մեջ կարող են լինել բազմաթիվ գործիքներ, բայց կա մի գործիք, որը աներկբա է և միանշանակ, այդ գործիքը կրթությունն է, եթե այս ոլորտում չունենանք լուրջ ներդրումներ, չդարձնենք ազգային ապրելակերպ, յուրաքանչյուրն իր առաջ պետք է խնդիր ունենա յուրաքանչյուր հաջորդ օրը լինել ավելի հմուտ, բարձր պրոֆեսիոնալ մակարդակի՝ սկսած վարչապետից մինչև փականագործ»,- ասաց վարչապետը:

Գյուղատնտեսության վարկավորմանն անդրադառնալով՝ Փաշինյանը տեղեկացրեց՝ 6 մլրդ տվել են բանկերին, որ վերահասցեագրեն գյուղատնտեսությանը, իսկ երեկ որոշում է կայացվել, որ ևս երկու միլիարդ կտրամադրեն, այս անգամ՝ 50-50 սկզբունքով: Վարչապետը շեշտեց՝ միջոցների սահմանափակության թեմա չկա, հարցն այն է՝ արդյո՞ք պահանջարկը հարյուր տոկոսով պետք է բավարարեն:

«659 խոշոր վարկ ենք ֆինանսավորել, սա ենթադրում է, որ այս ոլորտում կստեղծվեն աշխատատեղեր: Չեմ կարծում, թե բոլոր վարկային հայտերը պետք է բավարարենք, միայն նրանք, որոնք հաջողության հասնելու հնարավորություն ունեն, քանի որ եթե հաջողության հասնելու հնարավորություն չունեցող վարկը ֆինանսավորենք , դուք բոլորդ արդարացիորեն կասեք՝ գյուղացին էլի ընկավ վարկի տակ»,- նշեց նա:

Վարչապետը տեղեկացրեց՝ ամենօրյա ռեժիմով աշխատում են բոլոր նախարարների, պատասխանատուների հետ, օրը երկու ժամ տրամադրում են հակաճգնաժամային տնտեսական միջոցների քննարկմանը:

«Եթե ակնկալում եք, որ ես իմ և մեր կառավարության աշխատանքից երբևէ պետք է գոհ լինեմ, մոռացե՛ք դա: Եթե աստղեր էլ իջեցնենք, ասելու եմ՝ մոլորակներ իջեցրե՛ք»,- ասաց Փաշինյանը:

Նա խոստովանեց՝ իրենք ականջալուր են լինում նաև ընդդիմության խորհուրդներին, դժգոհություններին:

«Ճիշտ է, կարող է՝ ռեակցիա ենք տալիս, կռիվ անում, բայց հետո սկսում ենք մտածել: Մենք, փառք Աստծո, բռնապետական երկիր չենք: Մինչ զեկուցում էի, պարզվեց՝ Freedom House կազմակերպության «Անցումային երկրներ» զեկույցի պատմության մեջ Հայաստանը ժողովրդավարության բարելավման ամենաբարձր ցուցանիշն է արձանագրել»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

14:30 29.06.2025

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

Ուկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական ​​պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական ​​պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

14:26 29.06.2025

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

14:10 29.06.2025

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

14:00 29.06.2025

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

13:50 29.06.2025

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

13:30 29.06.2025

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

Վրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...

BACK_TO_TOP