Աջակցության նոր ծրագրերի համար գումար դեռ կա. Զարուհի Բաթոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Աջակցության նոր ծրագրերի համար գումար դեռ կա. Զարուհի Բաթոյան

16:17 06.05.2020

Տեխնիկական աշխատանքները ծավալուն են և դժվար, քանի որ այդ տվյալները էլեկտրոնային ու թվայնացված չեն: Այսօր` մայիսի 6-ին, ԱԺ-ում անդրադառնալով հակաճգնաժամային սոցիալական ծրագրերին ու արձանագրված խնդիրներին, ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշեց, որ խնդիրների մի մասն էլ կապված է քաղաքացիների կողմից դիմումները սխալ լրացնելու հետ:

«Մեծ թիվ ունենք դիմումների, որ պարզապես սխալ են լրացնում և մերժվում են: Տեխնիկական իմաստով բավականին դժվար է, որովհետև երկիրը չի ունեցել բավարար տվյալներ, որ կարողանա այդ ծրագրերը հեշտ իրականացնել: Հիմա անում ենք մի աշխատանք, որ նախկինում տարիների ընթացքում էին անում»,- նշեց Բաթոյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ քաղաքացիների հիմնական դժգոհությունները կապված են ծրագրերում ընդգրկվել- չընդգրկվելու հետ: Հաճախ քաղաքացիները սխալ են հասկանում պահանջները կամ մտածում են, որ իրենք ևս պետք է շահառու լինեն, քանի որ ունեն աջակցության կարիք:

Լրագրողի այն դիտարկմանը, որ նման պարագայում պետք էր ավելի պարզեցված միջոցների դիմել, նախարարը պատասխանեց, որ այդ պարագայում պետք է անտեսեին կորոնավիրուսի հետ կապված խնդիրը, քանի որ նպաստառուների ու թոշակառուների վճարները ևս փոխանցումով է արվում: Ինչ վերաբերում է ինտերնետ հասանելիություն չունեցող քաղաքացիներին, ապա նրանք կարող են դիմել «թեժ գծին», և աշխատակիցները հեռախոսով կլրացնեն նրանց դիմումները:

«Քննարկումները շարունակվում են, և ընդլայնման ծրագրերը պետք է ուղղված լինեն աշխատանքի խրախուսմանը, որպեսզի կարողանանք աջակցել մարդկանց, որպեսզի նրանք աշխատեն: Սահմանափակումները արդեն հանվել են, պետք է աշխատելու հնարավորություն լինի, և մենք աջակցենք աշխատատեղերի ստեղծմանը: Եթե լինեն սոցիալական աջակցության նոր ծրագրեր, պետք է լինեն ընթացիկ ծրագրերի շրջանակում, բայց ավելի պարզեցված ու կարճ ժամանակահատվածում գնահատելով մարդու կարիքը և կարճ ժամանակի համար նախատեսված»,- ավելացրեց Բաթոյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ նախապես աջակցության ծրագրերի համար սահմանված գումարի սահմանաչափը, որ հայտարարվել էր 25 մլրդ դրամ, դեռ չի սպառվել, և դեռ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն կա:

Լրագրողի մեկ այլ հարցին ի պատասխան, որ քաղաքացիներից ստացվում են բողոքները, թե գործատուները  աջակցության գումարը հետ են վերցնում, նախարարը դատապարտելի համարեց՝ նշելով, որ նման բողոքներ ստացել են և արդեն դիմել են դատախազություն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

14:30 29.06.2025

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

Ուկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական ​​պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական ​​պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

14:26 29.06.2025

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

14:10 29.06.2025

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

14:00 29.06.2025

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

13:50 29.06.2025

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

13:30 29.06.2025

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

Վրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...

BACK_TO_TOP