Հանրաքվեի հետ կապված վերջնական որոշում չկա. Մակունց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Հանրաքվեի հետ կապված վերջնական որոշում չկա. Մակունց

16:10 06.05.2020

Ավելի վաղ հայտնել էինք՝ նախօրեին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը  հրաժարական է տվել, իսկ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցերին, ասաց հետևյալը.

«Արդեն վարչապետի մամուլի խոսնակը նշել է, որ ԱԱԾ պետի տեղակալի հետ կապված քաղաքական նշանակում է եղել, ինչ վերաբերում է պարոն Գրիգորյանին, ապա նրա դիմումի հիման վրա կայացվել է այդ որոշումը»:

Լիլիթ Մակունցն անդրադարձավ նաև Սահմանադրական հանրաքվեին, նշեց.

«Գիտեք, որ հիմա, իհարկե, մեզ մոտ  քննարկումներ տեղի են ունենում հետագա մեր գործողությունների առնչությամբ, որովհետև հասկանալի է՝ կան հստակ սահմանափակումներ կորոնավիրուսով պայմանավորված, և, բնականաբար, քանի դեռ վտանգ է ներկայացնում իրենից բազմամարդ միջոցառումներ անցկացնելը, այդ թվում՝ հանրահավաքը, բնականաբար, դա տեղի չի ունենա: Երբ մենք վերջնական որոշում կունենանք հետագա գործողությունների առնչությամբ, անպայման հրապարակային կտեղեկացնենք, որովհետև դա իսկապես կարևոր հարցի առնչվող միջոցառում է: Այս պահին դեռ վերջնական որոշում չունենք, թե ինչ ենք անելու»:

Հարցին, թե Գուրգեն Խաչատրյանը, որին կալանավորելու որոշում էր կայացվել, փախուստի է դիմել, ո՞ւմ թերացումն է դա, Մակունցը պատասխանեց հետևյալը.

«Ես նախորդ շաբաթ էլ այդ առումով հնչեցրեցի առաջարկ, որ «Իմ քայլը» խմբակցությունը բաց է և համագործակցային իրավապահ համակարգին օգնելու՝ տրամադրելով այն բոլոր լրացուցիչ գործիքները, որոնք իրենց աշխատանքը կդարձնեն ավելի արդյունավետ: Մենք, իհարկե, առանց նրանց հետ աշխատելու, համագործակցելու գործիքներ ստեղծելուն այդքան էլ հակված չենք, որովհետև հասկանում ենք՝ իրավապահ համակարգում ցանկացած նմանատիպ գործիք կարող է մի բանի օգուտ տալ և 10 այլ բանի վնասել»:

«Հետևաբար, մենք ակնկալում ենք, որ իրավապահ համակարգից կգա առաջարկ, թե իրենց ինչ է պետք ավելի արդյունավետ աշխատելու համար: Եթե նման լրացուցիչ գործիքների կարիք կա, մենք՝ որպես օրենսդիրներ, մեր լիազորությունների շրջանակներում պատրաստ ենք աշխատել և օգնել նրանց: Իսկ եթե չկա լրացուցիչ գործիքների անհրաժեշտություն, ապա այստեղ հարցը տեղափոխվում է բոլորովին այլ դաշտ, և չեմ կարող չհնչեցնել նաև «Իմ քայլը» խմբակցության կողից նմանատիպ դեպքերի առնչությամբ մտահոգություն»,- եզրափակեց խոսքը Մակունցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

14:30 29.06.2025

Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համար

Ուկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական ​​պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական ​​պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

14:26 29.06.2025

Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

14:10 29.06.2025

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

14:00 29.06.2025

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

13:50 29.06.2025

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

13:30 29.06.2025

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

Վրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...

BACK_TO_TOP