Գեղարքունիքի մարզպետը հայտնել է՝ փորձում են աշխատանքով ապահովել արտագնա աշխատանքից զրկվածներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC

Գեղարքունիքի մարզպետը հայտնել է՝ փորձում են աշխատանքով ապահովել արտագնա աշխատանքից զրկվածներին

15:56 06.05.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց շինարարության ոլորտի և ստեղծված իրավիճակում առաջացած խնդիրների մասին: Մարզպետն ասաց՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներից շատերը մեկնում են Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան՝ արտագնա աշխատանքի: Կորոնավիրուսի հետևանքով նրանք այդ աշխատանքին մեկնելու հնարավորությունից զրկված են, ուստի մարզում տարբերակներ են մտածել՝ ինչպես թեթևացնել այդ մարդկանց ֆինանսական բեռը:

«Այս տարի մարզում բավական մեծ, հսկայածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվելու, և հաշվի առնելով, որ այդ ծավալները շատ մեծ են, որ մեր բնակիչների մեծ մասը շինարարության ոլորտում մեծ փորձ ունի, այլ երկրներում զբաղված են հենց այդ ոլորտներում աշխատանքով, փորձում ենք կապող օղակ հանդիսանալ շինարարների, մրցույթները հաղթող կազմակերպությունների միջև, որ նրանց մի մասը գոնե կարողանա մեր հայրենիքում աշխատանք գտնել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ավելի ուշ մարզպետը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Արտագնա աշխատանքի մեկնողներն, ովքեր ստեղծված իրավիճակում մնացել են մարզում և ցանկանում են տեղում աշխատել, կարող են լրացնել կարճ այս հայտը, որի շնորհիվ մենք կստեղծենք աշխատուժի բազա։ Տեղեկատվությունը տրամադրելու ենք 2020-ի ընթացքում մարզում շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին, որպեսզի վերջիններս իրենց ձեռնարկներում ներգրավեն մարզի բնակիչների»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

14:10 29.06.2025

Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ Ջոկովիչին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

14:00 29.06.2025

Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկման

Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

13:50 29.06.2025

Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետո

Վլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

13:30 29.06.2025

Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFC

Վրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...

Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվել

13:20 29.06.2025

Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվել

Երկուշաբթի օրը Էվին բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է յոթանասունմեկ մարդ, հայտարարել է Իրանի դատական ​​համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը։ Երկուշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իսրայելը հարձակումներ է գործել Թեհրանի որոշ հատվածների վրա, այդ թվում՝ մայրաքաղաքի հյուսիսային մասում: Իրանի IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով՝ թիրախների թվում են եղել բնակելի շենքերը և Էվին բանտը: Երեքշաբթի օրը Tasnim-ը […] ...

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա Կալասին

13:10 29.06.2025

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա Կալասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով Եվրոպական միության հետ համագործակցությունը շատ կարևոր է։ […] ...

BACK_TO_TOP