Ի՞նչ ակտիվություն է եղել Հայաստանի օդանավակայաններում հեղափոխության օրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Ի՞նչ ակտիվություն է եղել Հայաստանի օդանավակայաններում հեղափոխության օրերին

14:00 11.06.2018

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 955 476 մարդ, որը 9.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը, այսինքն՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածում այն եղել է 875 011:

Գրաֆիկայում ներկայացված են Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքերը միասին: Ինչպես երևում է ամենաակտիվ ամիսը հենց մայիսն է եղել: Այդ ժամանակ ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 217 հազար 615 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվը նույնպես աճ է գրանցել:

2017 թվականի մայիսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 206 հազար 422 մարդ: Եթե սա վերածենք տոկոսային հարաբերակցության, ապա կստացվի, որ 2018 մայիսին ուղևորահոսքը 5.4 տոկոսով գերազանցել է անցած տարվա մայիսի ցուցանիշը: Պակաս աշխույժ չի եղել նաև ապրիլը:

Հատկանշական է, որ սրանք համարվում են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ամիսները: Հենց այդ օրերին էին ներքաղաքական իրադարձություններն ընթանում: Բայց միանշանակ ասել չենք կարող՝ այս ցուցանիշի մեծամասնությունը վերաբերում է թե՛ մեկնածներին, թե՛ ժամանածներին: Դա առանձին ցուցանիշ է, որի մասին ՀՀ ՔԱԳՎ-ն տեղեկացնում է լրացուցիչ:

Իսկ այս գրաֆիկայում ներկայացված է Հայաստանում գործող երկու օդանավակայանների ուղևորահոսքերի ցուցանիշը առանձին-առանձին: Ակնհայտ է, որ Երևանի «Զվարթնոց»-ի ուղևորահոսքը շեշտակի բարձր է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորահոսքից: Այդուհանդերձ, նշենք, որ այս ցուցանիշի աճ նկատվում է նաև «Շիրակ»-ում:

Այսպիսով, 2018 թվականի մայիս ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 202 290 մարդ՝ 2.1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա մայիս ամսվա ցուցանիշը, իսկ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15 325 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով  7085-ով:

Ինչ վերաբերում է բեռնափոխադրմանը, «Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 6540 տոննա ապրանք, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը կազմել է 9341 տոննա:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP