14:44 11.06.2018
Ռուս հայտնի քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը Երևանում այսօր ընթացող «Կովկաս-2017» գիտաժողովին զեկույց է ներկայացրել Ադրբեջանի թեմայով՝ նշելով, թե քանի որ Հայաստան՝ ադրբեջանցի, իսկ Ադրբեջան՝ հայ փորձագետներ չեն գալիս, այդ բացը լրացնում են երրորդ երկրների ներկայացուցիչները:
Մինչ զեկույցը ռուս քաղաքական վերլուծաբանը պատասխանել է SHANTNEWS.AM-ի հարցերին:
– Ձեր կարծիքով՝ արդո՞ք պատրաստ է ադրբեջանական կողմը բանակցել Հայաստանի նոր իշխանությունների հետ:
– Եթե հաշվի առնենք Փաշինյանի առաջարկած օրակարգը, ապա Ադրբեջանը պատրաստ չէ բանակցություններին, եթե հետևենք Մամեդյարովի և ավելի հավաքված ու զգուշավոր Ալիևի խոսքերին: Բայց, միևնույն ժամանակ, Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ինքը Վրաստան չէ և չի կարող հարաբերություններ խաղացնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև:
– Հայաստանյան վերջին իրադարձությունները կարո՞ղ են ինչ-որ կերպ ազդել բանակցային գործընթացի վրա:
– Ես չեմ կարծում, որ ուղղակի ազդեցություն կլինի, քանի որ երկու կողմն էլ ունեն հիմնարար դիրքորոշումներ՝ անկախ ներքին քաղաքական իրավիճակներից: Ղարաբաղի հարցում երկու երկրներում էլ բոլոր քաղաքական ուժերը նույն մոտեցումներն ունեն: Բայց եթե հայաստանյան իրադարձությունները բացասական ընթացք ունենային, ներքին առճակատումներ լինեին, ինչպես եղան 2008-ի մարտին, ապա կարծում եմ՝ իրավիճակը սահմանին հիմա ավելի սրված կլիներ:
– Վերադառնալով Փաշինյանի առաջարկած օրակարգին՝ դուք ինչպե՞ս կմեկնաբանեք Արցախի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու նախապայմանը:
– Այն, որ այդ մասնակցությունը տրամաբանական է, շատերն են ասել: Ես հայտնի դիվանագետներից Կազիմիրովի խոսքերը մեջբերեմ. «Ոչ թե Երևանում կամ Դիլիջանում պետք է մարդիկ իրենց կարգավիճակը քննարկեն, այլ Արցախում»:
Այդ տեսանկյունից տրամաբանական է, որ սկզբունքորեն այդ հարցը Ղարաբաղում ապրողներին տրվի, բայց իրավիճակը բարդ է: Այնպես չէ, որ բոլորը այդ առաջարկի կողմնակիցն են: Նույնիսկ Հայաստանում այդ հարցի շուրջ ներքին բանավեճ կա: Պարզ է, որ Ադրբեջանը դեմ է, պարզ է, որ շատ զգուշավոր են համանախագահները:
Թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը չեն ասի, թե, այո՛, մենք կողմնակից ենք: Այդ մասին վերջերս Լավրովն էլ ասաց. «Խնդրեմ, եթե կողմերը պայմանավորվեն, մենք դեմ չենք լինի»: Եվ իսկապես, ինչո՞ւ պետք է Մոսկվան դեմ լինի, եթե կողմերը միմյանց հետ համաձայնության գան: Մոսկվան ոչինչ չի փորձի կոտրել:
Մոսկվան շահագրգռված չէ, որ ստատուս-քվոն չեղարկվի: Բազմաթիվ խնդիրներ կան՝ Դոնբաս, Սիրիա, Արևմուտքի հետ բարդ հարաբերություններ: Ինչո՞ւ նոր խնդիրներ ավելացնենք: Ղարաբաղում կարգավիճակի ցանկացած փոփոխությունը կարող է ոչ թե լավ, այլ վատ հետևանքների հանգեցնել: Մեր արևմտյան գործընկերները հաճախ վատ իրավիճակները համեմատում են իբր թե լավ իրավիճակների հետ: Ասում են՝ ստատուս-քվոն այլևս տանելի չէ: Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ եթե այն չեղարկվի, ապա խաղաղություն կլինի: Իսկ գուցե պատերա՞զմ լինի:
– Դուք շարունակո՞ւմ եք պնդել, որ բանակցությունները կարևոր են, եթե դրանցում նույնիսկ զրոյական առաջընթաց չի լինում:
– Իհարկե, որովհետև երբ կա բանակցային գործընթացի շարունակություն, ապա դա նշանակում է, որ չկա պատերազմ, առնվազն: Բայց դա, իհարկե, ո՛չ լուծում է, ո՛չ առաջընթաց:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...