18:35 14.05.2020
Ձյան հալվելուց հետո ճանապարհի մեծ ու փոքր բազմաթիվ փոսերը նորից բացվել են ու ավելի խորացել: Խոսքը Գյումրի-Բավրա միջպետական նշանակության մայրուղու մասին է, որի քայքայմանը նպաստում է նաև ծանր բեռնատարների երթևեկությունը: Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու 30,7 կմ երկարության հատվածում ճանապարհի պահպանման աշխատանքներ են սկսվել:
«Աշոցքի ճանշին» ընկերության տնօրեն Մարսել Կարապետյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այն, ինչ ընկերությունն անում է, ոչ թե հիմնային, այլ փոսային նորոգումներ են:
«Գարնանն ավելի շատ են աշխատանքները, գիտեք, որ միջպետական նշանակության ճանապարհ է, չսպասարկել հնարավոր չէ, ավելի շատ կքայքայվի, եթե ոչինչ չանենք: Այն, ինչ անում ենք, մեր ամեն տարվա ընթացիկ աշխատանքներն են, փորձում ենք ճանապարհը գոնե երթևեկելի պահել, որ վարորդներից դժգոհություններ չլինեն: Գյումրի-Բավրա ավտոճանապարհի մի հատվածը հիմնանորոգված է, սա մեզ համար մեծ նշանակություն ունի, ավելի հեշտ է սպասարկելը: Սպասարկման աշխատանքները շարունակական են լինելու, շուտով ամառ է, ու չի բացառվում, որ երթևեկությունն ինտենսիվ դառնա»,- մեր թղթակցի հետ զրուցում ասել է «Աշոցքի ճանշին» ընկերության տնօրենը:
Աշոցքի և Ամասիայի սպասարկող ճանապարհաշինություն իրականացնող ընկերությունը 30 տարի է՝ նույնն է, ընկերության աշխատակիցները լավ գիտեն, թե միջպետական ճանապարհի որ հատվածն է ավելի շուտ շարքից դուրս գալիս, ու թե որ հատվածում ինչ տիպի նորոգումները կարող են ժամանակավոր լուծում հանդիսանալ: Անցած տարի, օրինակ, Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու Թորս-Աշոցք տարածքի ութուկես կմ երկարության հատվածն ամբողջության վերանորոգվեց, քանի որ այն այլևս ոչ միայն երթևեկելի չէր, այլև սպասարկել հնարավոր չէր:
«Աշոցքի ճանշին» ընկերության տնօրենը նշեց, որ այս տարի ևս միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված:
«Չեմ կարող ասել, թե կոնկրետ երբ կմեկնարկեն աշխատանքները, բայց նախատեսվում է 5 կմ երկարության հատված ևս հիմնանորոգել պետական ծրագրով, ունենք հատվածներ, որտեղ փոսալցումները ամեն տարի արվում են գարուն-ամառ-աշուն տևողությամբ, միշտ սպասարկվում է, բայց եթե հիմնանորոգվի, ավելի լավ կլինի»,- ասել է Մարսել Կարապետյանը:
Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանի խոսքերով՝ Շիրակի մարզի ճանապարհները սպասարկում է չորս ընկերություն, որոնց տարեկան սպասարկման համար 800 մլն դրամ է հատկացվում։ Ընկերությունները կառավարության հետ հինգ տարի ժամկետով պայմանագրեր ունեն կնքած։ Այժմ 4 ընկերություններն էլ սկսել են իրենց պայմանագրով նախատեսված պարտականությունները՝ ճանապարհների ամառային սպասարկումները:
«Ոչ միայն Գյումրի-Բավրա միջպետական նշանակության ճանապարհին են փոսային նորոգման աշխատանքներ, այլ նաև մարզի հանրապետական նշանակության հատվածներում: Փոսալցումներից բացի, նաև ճամփեզրերը մաքրում են կուտակված աղբից, կողային առուներն են մաքրում, ճանապարհային երթևեկության նշաններն են անհրաժեշտության դեպքում փոխում կամ թարմացնում, այսինքն՝ ընթացիկ աշխատանքներ են, որոնք պարտադիր պետք է կատարվեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Խաչատուր Խնձրցյանը:
Խաչատուր Խնձրցյանի խոսքերով՝ այս տարի Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի որոշ հատվածի հիմնանորոգումից բացի, կհիմնանորոգվի Արմավիր-Իսահակյան-Գյումրին, կբարեկարգվեն նաև Գուսանագյուղի և Քեթի-Գյումրի ճանապարհները:
Ճանապարհաշինական ծրագրերում նախատեսված են նաև միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհները, որոնց հիմնանորոգումը հիմնականում սուբվենցիոն հայտերով է։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...