18:47 14.05.2020
«Ինձ համար անհասկանալի է մեղադրանքը, քանի որ երբեք չեմ խախտել օրենքն ու Սահմանադրությունը: Որպես ԱԺ նախագահ՝ ես իմացել եմ, որ պետք է ապահովեմ ԱԺ բնականոն աշխատանքը: Դրա համար գոյություն ունի 650 հոգանոց աշխատակազմ, որին պետությունը վճարում է աշխատավարձ, և այդ աշխատակազմը պատրաստում է փաստաթղթեր, որոնց հիման վրա աշխատում են պատգամավորները: Ես ստացել եմ փաստաթուղթ Գագիկ Հարությունյանից և հանձնել եմ աշխատակազմ: Ես ինձ թույլ չեմ տվել ասել՝ նոր կանոնակարգով կամ հին կանոնակարգով կամ այսպես արեք, այնպես արեք: Իրենք արել են այնպես, ինչպես թույլ է տվել օրենքը: Եվ ես դրանով ղեկավարվել եմ: Բոլորը գիտեն, որ ես չեմ միջամտել»,- այսօրվա դատական նիստից հետո ասել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը:
Հիշեցնենք՝ այսօր Ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, սկսվել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:
Հիշեցնենք՝ Արա Բաբլոյանին նաև մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները անզգուշությամբ չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ:
Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել նույն գործողությունները կատարելուն օժանդակելու համար: 2 ամբաստանյալներն էլ մեղադրանքը չեն ընդունել: Նրանք մեղադրվում են այն բանի համար, որ օժանդակել են, որպեսզի Հրայր Թովմասյանը ընտրվեր Սահմանադրական դատարանի նախագահ՝ հին Սահմանադրության համաձայն, որպեսզի պաշտոնավարեր մինչև 65 տարեկանը:
Դատական նիստը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով:
14:30 29.06.2025
Լավրովը բացատրել է, թե ինչ է անհրաժեշտ ուկրաինական ճգնաժամի լուծման համարՈւկրաինական հակամարտության բոլոր հարցերը լուծելու համար անհրաժեշտ է վերացնել դրա արմատական պատճառները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք համոզված ենք, որ բոլոր խնդիրները հուսալիորեն լուծելու համար անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական պատճառները։ Առաջին հերթին, սա Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող սպառնալիքների վերացումն է, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման արդյունքում՝ Կիևին Հյուսիսատլանտյան […] ...
14:26 29.06.2025
Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ»։ ...
14:10 29.06.2025
Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ ՋոկովիչինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...
14:00 29.06.2025
Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանՍտամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...
13:50 29.06.2025
Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետոՎլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...
13:30 29.06.2025
Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFCՎրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...