«Ֆիլիպ Մորրիս»-ի ղեկավարությունը սպասարկում է հաճախորդներին նորաբաց IQOS խանութում․ մանրամասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

«Ֆիլիպ Մորրիս»-ի ղեկավարությունը սպասարկում է հաճախորդներին նորաբաց IQOS խանութում․ մանրամասներ

12:46 12.06.2018

Մոտ երեք ամիս է, ինչ Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Ֆիլիպ Մորրիս»-ի հեղափոխական IQOS տաքացվող ծխախոտի համակարգի վաճառքը՝ դարձնելով մեր երկիրն առաջինը տարածաշրտանում ու 39-րդը աշխարհում, որտեղ չափահաս ծխողները կարող են քայլ անել դեպի առանց սիգարետի ծխի ապագա։ Եվ ահա, հունիսի 10-ին «Դալմա Գարդեն Մոլ»-ում իր դռները բացեց Երևանում առաջին IQOS բրենդային խանութը։ Մինիմալիստական լուծումներով այս խանութում բացման առաջին իսկ րոպեներից տիրող իրարանցումը վկայում էր. IQOS-ը Հայաստանի չափահաս ծխողների շրջանում մեծ պահանջարկ է վայելում։ Գուցե այդ պատճառով, կամ գուցե օգտվողներին ավելի մոտ լինելու ակնկալիքով էր, որ «Ֆիլիպ Մորրիս»-ի ղեկավար անձնակազմը ամբողջ օրվա ընթացքում վաճառքի փորձագետների հետ միասին սպասարկում էր IQOS օգտագործողներին։ Նախաձեռնությունը հետաքրքիր էր, առիթը՝ հարմար։ Ուստի, մեր լրագրողը փոքրիկ հարցազրույց անցկացրեց Ֆիլիպ Մորրիսի ղեկավարության հետ ու պարզեց հետաքրքիր մանրամասներ ընկերության նոր բիզնես-ուղղվածության, Հայաստանում այլընտրանքային ծխախոտի շուկայի ու «Ֆիլիպ Մորրիս»-ի կողմից Հայաստանում հիմնադրվելիք գիտահետազոտական կենտրոնի մասին։

Մեր հարցին՝ ինչպիսին է ծխախոտային հսկա «Ֆիլիպ Մորրիս»-ը ներկայումս, ընկերության հայաստանյան ներկայացուցչության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան պատասխանեց

«Ֆիլիպ Մորրիս»-ը ներկայումս իր պատմության ամենահետաքրքիր ժամանակներն է ապրում։ Մենք փոխակերպում ենք ինքներս մեզ ու ներկայումս հանդես ենք գալիս որպես ծխախոտային ոլորտը հեղափոխող պիոներներ։ Մենք հավատացած ենք, որ «Ֆիլիպ Մորրիս»-ի ապագան այլևս կապված չէ սիգարետի արտադրության հետ, քանի որ մենք շարժվում ենք դեպի սիգարետի ծխից զերծ տեխնոլոգիական ծխախոտային արտադրանքի մշակում։

Ինչո՞վ է պայմանավորված Երևանում IQOS բրենդային խանութի բացումը

Երևանում IQOS բրենդային խանութի բացումը մեր պատասխանն է «Philip Morris»-ի նորարարական ծխախոտային արտադրանքի նկատմամբ աճող սպառողական պահանջարկին: Մենք ձգտում ենք բավարարել IQOS օգտագործողների սպասելիքները և նրանց տրամադրել որակյալ պահանջված արտադրանք ու համալիր սպասարկում: Վաճառքների վիճակագրությունը փաստում է, որ ավելի ու ավելի շատ չափահաս ծխողներ Հայաստանում փնտրում են այլընտրանք ավանդական սիգարետին։ Մեզ մեծապես ոգևորում է այն փաստը, որ Հայաստանում ամեն օր մոտ հարյուր չափահաս ծխողներ IQOS-ի հետ իրենց քայլն են կատարում դեպի առանց սիգարետի ծխի ապագա: Մեր խանութն այն տարածքն է, որտեղ ամեն չափահաս ծխող կարող է լիարժեք տեղեկատվություն ստանալ IQOS-ի մասին, ծանոթանալ սարքի աշխատանքին և, վերջիվերջո, կայացնել սիգարետը IQOS-ով փոխարինելու որոշում։ Ուրախ ենք, որ Հայաստանի սրտում IQOS խանութի բացումը թույլ կտա էլ ավելի շատ չափահաս ծխողների առաջարկել սիգարետի այս հեղափոխական այլընտրանքը։

Ինչո՞վ է տարբերվում IQOS-ի օգտագործումը սիգարետ ծխելուց։

IQOS-ի օգտագործումը, անկասկած, ավելի լավ այլընտրանք է սիգարետ ծխելուն։ IQOS օգտագործելիս թութունը չի այրվում, հետևաբար, արտադրվում է ծխախոտային գոլորշի, որում վնասակար քիմիական նյութերի մակարդակը 1 միլիգրամանոց սիգարետի ծխի համեմատ միջինում 90%-ով ավելի քիչ է։ Մեր չափահաս օգտվողները կգնահատեն այն փաստը, որ IQOS օգտագործելիս մոխիր չի առաջանում, ձեռքերի, մազերի ու հագուստի վրա ավելի քիչ հոտ է մնում, իսկ IQOS-ի գոլորշին ավելի շուտ է անհայտանում, քան սիգարետի ծուխը։

Ի պատասխան այն հարցին, թե ինչով է պայմանավորված «Ֆիլիպ Մորրիս»-ի ղեկավարության՝ հաճախորդներին խանութի բացման օրը ինքնուրույն սպասարկելու նախաձեռնությունը, արդյո՞ք բյուջեի կրճատում են անում՝ Նատալիա Մայորովան ժպտաց

Այսօր «Ֆիլիպ Մորրիս»-ը շատ ավելին է, քան ծխախոտային ընկերություն։ Ծառայությունների ոլորտ անցում կատարելը մեզանից պահանջում է ավելի մեծ կենտրոնացում հաճախորդի վրա։ Հետադարձ կապն ու օգտվողների կարծիքը մեզ համար որոշիչ նշանակություն ունեն։ Հետևաբար, մեր հաճախորդների հետ անմիջական շփումը հրաշալի հնարավորություն է նրանց լսելու, ավելի մոտ լինելու և առաջին ձեռքերից արժեքավոր տեղեկատվություն ստանալու համար։ Բացի այդ, հաճախորդներն իրենք կարող են իրենց հետաքրքրող ցանկացած հարց ուղղել ընկերության ղեկավարությանն ու սպառիչ պատասխան ստանալ։

Արդյո՞ք հայ օգտվողները տարբերվում են այլ երկրների IQOS օգտագործողներից։

Ցանկացած երկրում «Ֆիլիպ Մորրիս»-ը զգալի ջանք է գործադրում, որպեսզի մեր ծառայությունները լինեն առավելագույնս հարմար և պարզ։ Ես վստահ եմ, որ հետադարձ կապը, որ ստանում ենք մեր հաճախորդներից ամբողջ աշխարհում, մեծապես օգնում է այդ գործում։ Պետք է, այնուամենայնիվ, նշեմ, որ հայերը եզակի են նույնիսկ այս առումով։ Այ, տեսեք՝ հարց եմ տալիս միջին վիճակագրական օգտվողին, թե ինչպես կարելի է լավացնել սպասարկման որակը, իսկ նա, ի պատասխան, մանրամասնում  է խնդիրը, առաջարկում երեք հնարավոր լուծում, բիզնես նախագիծն էլ՝ որպես հավելում։ Հիրավի, Հայաստանում մեր օգտվողները մեր լավագույն խորհրդատուները, փորձագետներն ու աուդիտորներն են։

Լրագրողը շփվեց նաև «Ֆիլիպ Մորրիս Հայաստանի ՆՌԱ»  ներդրման և շուկայավարման բաժնի կառավարիչ Մարգարիտա Զակուսի հետ։

Մեր հարցին՝ ում է վերջիվերջո թիրախավորում «Ֆիլիպ Մորրիսը»՝ մշակելով ու առաջխաղացնելով հեղափոխական իր արտադրանքը ու արդյոք դա ճանապարհ չէ չծխողներին ծխախոտային արտադրանքը նոր ձևով մատուցելու, Մարգարիտա Զակուսը պատասխանեց

Ծխելը վնասակար է առողջության համար՝ սա փաստ է։ Լավագույն որոշումը ծխողի համար ցանկացած ձևի ծխախոտային արտադրանքի օգտագործումից ընդհանրապես հրաժարվելն է։

Միևնույն ժամանակ, ներկայումս ամբողջ աշխարհում կա մոտ մեկ միլիարդ ծխող, իսկ, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության, 2025 թվականին ծխողների քանակն աշխարհում էլ ավելի մեծ է լինելու։ Հետևաբար, մեր նպատակը տեսնում ենք չափահաս ծխողներին այլընտրանքային արտադարանք մշակելու ու տրամադրելու մեջ։ IQOS-ը և մեր հեղափոխական այլ արտադրանքները փոխարինում են սիգարետը։ Այդ արտադրանքը մշակված է ՄԻՄԻԱՅՆ այն չափահաս ծխողների համար, ովքեր ամեն դեպքում կշարունակեին ծխելը։

IQOS-ի վաճառքի պաշտոնական մեկնարկից հետո Հայաստանում օգտվողները բախվում էին ապրանքի ժամանակավոր բացակայության հետ։ Ի՞նչ է պետք սպասել առաջիկայում։

IQOS-ը հասանելի է Հայաստանում այս տարվա մարտ ամսից։ Պետք է նշեմ, որ վաճառքի փաստացի վիճակագրությունը գերազանցեց մեր ամենախիզախ սպասելիքներն ու կանխատեսումները։ Առանց ծխի արտադրանքի պահանջարկը մի քանի անգամ գերազանցեց առաջարկը, ինչի արդյունքում, ինչ խոսք, եղան հերթեր ու որոշ խանութներում, որտեղ մենք ներկայացված ենք, ապրանքի ժամանակավոր բացակայության նախադեպեր։ Ներկայումս այդ խնդիրը լուծված է, և մենք անչափ երախտապարտ ենք մեր օգտվողներին համբերության ու վստահության համար։ Բացի այդ, մենք ջանասիրաբար աշխատում ենք Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում մեր արտադրանքը ներկայացնող վաճառակետերի քանակի ավելացման ուղղությամբ, որպեսզի ապահովենք մեր արտադրանքի հասանելիությունը։ Իսկ մինչ այդ հավատում ենք, որ նորաբաց  IQOS խանութում մեր օգտվողներն իրենց լավ կզգան։

Դուք նշում եք, որ ներկայումս ապրանքի ժամանակավոր բացակայության խնդիր չկա, այնուամենայնիվ, շարունակում եք գլանակները քվոտավորված վաճառել։ Ինչու՞։

Ցավոք սրտի, մեր արտադրանքը լայն պահանջարկ է վայելում ոչ միայն մեր օգտվողների, այլև վերավաճառողների շրջանում, ովքեր իրացնում են արտադրանքը երկրորդային շուկայում կամ արտահանում այլ շուկաներ։ Մենք հարկադրված ենք կիրառել այդ մեթոդը, որպեսզի նվազագույնին հասցնենք ՀՀ շուկայում ապրանքի ժամանակավոր բացակայության ռիսկը։

Հարցազրույցի վերջում մեզ միացավ Վահե Դանիելյանը, «Ֆիլիպ Մորրիս Հայաստան»-ի Ինովացիաների, գիտական ներգրավվածության ու կորպորատիվ հարցերով կառավարիչը։

Առանց ծխի այլընտրանքային պրոդուկտներից խոսակցությունը սահուն անցավ «Ֆիլիպ Մորրիս»-ի կողմից ծավալած գիտահետազոտական գործունեությանը։ Պարզվում է՝ Հայաստանը «Ֆիլիպ Մորրիս»-ին այդ առումով նույնպես հետաքրքիր է։

Դեռևս անցած տարի «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը ՀՀ կառավարության, Երևանի Պետական համալսարանի ու Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի հետ փոխըմբռնման հուշագրեր ստորագրեց։

«Ֆիլիպ Մորրիս»-ը հայտնեց իր պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը նպաստելու Հայաստանում բարձր որակի մարդկային կապիտալի ձևավորմանը՝ հետազոտությունների ու մշակումների ոլորտում երկարաժամկետ ու բեղուն գործունեություն ապահովելու միջոցով: Ներկայումս« Ֆիլիպ Մորրիս»-ը աշխարհում ունի երկու գիտահետազոտական կենտրոն՝ տեղակայված Շվեյցարիայում և Սինգապուրում։ Մեզ համար մեծ պատիվ է, որ հենց Հայաստանն է ընտրվել որպես հաջորդ երկիր, որտեղ «Ֆիլիպ Մորրիս»-ը գիտահետազոտական գործունեություն կծավալի։ Անձամբ ես մեծապես ոգևորված եմ այն հիանալի հնարավորությամբ, որ կստանան հայ գիտնականները, այն է՝ համագործակցել համաշխարհային համբավ վայելող ավելի քան 430 մասնագետների հետ, ովքեր ներկայումս ներգրավված են «Ֆիլիպ Մորրիս»-ի գիտահետազոտական նախագծերի իրագործման մեջ։

Ներկայումս ի՞նչ փուլում է գիտահետազոտական կենտրոնի hիմնումը։

Հայաստանում «Ֆիլիպ Մորրիս»-ի գիտահետազոտական կենտրոնը ֆիզիկապես տեղակայված  է լինելու Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի տարածքում։ Վերանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Բացի այդ, մենք պլանավորում ենք սերտ համագործակություն Հայաստանի գիտական ինստիտուտների ու լաբորատորիաների հետ, ինչը, անխոս, կնպաստի երկրում գիտահետազոտական ոլորտի աշխուժացմանը։ «Ֆիլիպ Մորրիս»-ը ներդրումներ է կատարում նաև ՀՀ կրթական համակարգում։ Առաջիկայում կհայտարարենք «Ֆիլիպ Մորրիս»-ի աջակցությամբ մշակված ԵՊՀ-ի տվյալագիտության ոլորտում մագիստրոսական ծրագրի ընդունելության մասին։ Պլանավորում ենք նաև օժանդակել մի շարք ոլորտներում հիմնարար ու կիրառական հետազոտություններով զբաղվող տաղանդավոր ասպիրանտներին ու գիտական խմբերին։ Եվ այս ամենը դեռ սկիզբն է․ հետևեք նորություններին։      

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP