16:00 19.05.2020
Սահմանափակումների ռեժիմի շրջանակում ՀՀ պարետի որոշմամբ մայիսի 17-ից սահմանվել են մարդատար-տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնողների համար անվտանգության կանոնները։
Ըստ այդ կանոնների՝ բացի սանիտարահիգիենիկ միջոցների կիրառումից, տաքսիների վարորդներին արգելվել է վարորդի կողքին ուղևոր նստեցնել: Պարետի այս որոշումը Գյումրիի անհատ տաքսիների որոշ վարորդների մոտ դժգոհության առիթ է տվել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Հիմնականում Ախուրյանի երթուղին սպասարկող տաքսու վարորդները նշել են, որ երթուղուց օգտվում են ընտանիքի անդամները, բայց 3-ից ավելի ուղևոր տեղափոխել չեն թույլատրում, իսկ իրենք էլ ծառայություն մատուցում են ուղևորի քանակով, այլ ոչ հաշվիչի ցուցմունքով կամ ֆիքսված գումարի դիմաց։ Մեկ ուղևորի համար սահմանված է 150 դրամ։ Իսկ քիչ ուղևոր տեղափոխելու դեպքում ֆինանսապես տուժում են, բացի դրանից, ծախսերը չեն կարողանում փոխհատուցել։
«Օրինակ՝ ես այսօր առավոտյան խնդիր ունեցա, ընտանիքի 4 անդամով եկան, մեկին խնդրեցի չնստել կողքս, բայց ոնց կլինի այդպես։ Բացատրեցի այդ մարդկանց, որ կտուգանեն, հենց բռնեն։ Ես 150 դրամով տուն կպահեմ, շատ դժվար է, հազիվ ենք հասցնում, կամ ի՞նչ տարբերություն՝ կո՞ղքս է նստել, թե՞ հետևը, նույն մեքենայի մեջ ենք, շնչում ենք նույն օդը»,- SHANTNEWS.am-ի թղթակցին ասել են վարորդները։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...