Կսահմանվի ուղևորափոխադրում իրականացնող վարորդների հանգստի ու աշխատանքային ռեժիմի կարգավորումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Կսահմանվի ուղևորափոխադրում իրականացնող վարորդների հանգստի ու աշխատանքային ռեժիմի կարգավորումը

17:07 20.05.2020

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում այսօր քննարկվեց Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի և Արթուր Գրիգորյանի առաջարկած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու» մասին օրենքի նախագիծը:

Քննարկումներից հետո այն առաջին ընթերցմամբ ընդունվեց, իսկ 7-րդ կետը, որը վերաբերում էր «Պետական սահմանի մասին օրենքում լրացում կատարելու» մասին նախագծին, հեղինակը 2 ամիս ժամկետով հետաձգեց` լրամշակման համար:

Համաձայն նախագծի՝ այսօր կան կանոնավոր փոխադրում իրականացնողներ, սակայն քիչ չեն նաև համապատասխան լիցենզիաներ չունեցողները, ովքեր ևս իրականացնում ուղևորափոխադրումներ, օրինակ՝ Երևան-Թբիլիսի ուղղությամբ: Կարևոր է հատկապես վարորդի հանգստի և աշխատանքային ռեժիմի կարգավորումը, որը փաստացի կանոնակարգվելու է տախոգրաֆի միջոցով: Առաջարկվում է նաև պարտադիր ապահովագրությանը ուշադրություն դարձնել, որը պետք է իրականացնի ուղևորափոխադրողը: Սա չի նախատեսում ուղևորատոմսի արժեքի թանկացում, և 3-րդ առաջարկով նախատեսվում է այդ հսկողությունն իրականացնել տեսչական մարմնի կողմից՝ 4 սահմանային անցակետերում:

«Ամբողջապես համաձայն ենք այն պնդմանը, որ տախոգրաֆի նպատակին ծառայեցնելը կարևոր է, իսկ վարորդների չնորմավորված աշխատանքը ուղիղ սպառնալիք է երթևեկության անվտանգության համար: Այս առումով տախոգրաֆը ֆիքսում է, թե վարորդը ինչքան ժամանակ է գտնվել վարման ընթացքում, ինչքան է հանգստացել: Այստեղ նորություն չկա, ուղղակի հիմա գործող օրենսդրությամբ պարտավոր են տախոգրաֆներ ունենալ միջազգային հաղորդակցության մեջ գտնվող բեռնատարներն ու ավտոբուսները, իսկ մեր նախագծով նաև ներպետական ուղևորափոխադրողները, իհարկե, բացառություններ կան սահմանված»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի ԺՊ Արման Կարապետյանը:

«Տրանսպորտի մասին» օրենքի 26-րդ հոդվածը ամրագրել է, որ օդային, երկաթուղային, ջրային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով իրականացվող միջպետական փոխադրման դեպքում պետք է պարտադիր լինի ուղևորների ապահովագրությունը: Հայաստանը ևս անդամ է այդ համաձայնագրի: Այս առումով որպես լուծում առաջարկվում է Հայաստանի անդամակցությունը «Գրին քարտ» կոչվող միջազգային ապահովագրական համակարգին:

Առաջարկը վերաբերում է 6+1 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներին:

«Անցած տարի 29 վթար ենք ունեցել միջազգային փոխադրման մեջ 6+1 տրանսպորտային միջոցներով, որը մահվան ելքով է եղել: Վարորդը առանց հանգստի փորձել է հատել այդ հատվածը ու ճանապարհին քնել է, կորուստն էլ մարդկային կյանքն է»,- ասաց Արթուր Դալլաքյանը:

Ամբողջ վերահսկողությունը, այդ թվում՝ տախոգրաֆ սարքերի վերահսկողությունը սահմանային անցակետ տեղափոխելու առաջարկը ,միանշանակ չընդունվեց:

Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Աշոտ Շահբազյանը նշեց, որ հնարավոր չէ դա իրականացնել:

«Շուրջօրյա հերթապահություն պետք է ապահովվի, բացի դրանից՝ կա նաև խնդիր, որ սահմանը հատողի համար հոգս է ավելացվում, մյուս կողմից կան նաև ԵՄ շրջանակներում համաձայնագրի կարգավորումներ, որ սահմանից դուրս կարող են կշռում անել. սա բեռնափոխադրումների մասով»,- ասաց Շահբազյանը:

Բացի դրանից՝ նշվեց նաև, որ կառավարությունը գնում է «Մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքով, որի շրջանակներում նույնիսկ նախատեսվում է սահմանին կրճատել վերահսկողական լիազորություն ունեցող մարմինների քանակը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պլանային ջրանջատում Գյումրիում

11:41 16.06.2025

Պլանային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումը

11:20 16.06.2025

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումը

Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...

Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ Փեզեշքիան

11:07 16.06.2025

Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ Փեզեշքիան

Իրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել  հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

10:55 16.06.2025

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...

Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները

10:40 16.06.2025

Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները

Ամբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...

Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ Թրամփ

10:25 16.06.2025

Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ Թրամփ

Իսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...

BACK_TO_TOP