15:59 12.06.2018
ԱՄՆ նախագահը պատմել է, որ իր ինքնաթիռում 20-ից ավելի հեռուստացույցներ կան և ինքը տեսել է Կանադայի վարչապետի հայտարարությունը, որը նա արել է Թրամփի՝ G7 գագաթնաժողովը լքելուց հետո:
Թրամփը խոստացել է այդ հայտարարությունն անպատասխան չթողնել: Այս մասին Թրամփն ասել է Կիմ Չեն Ինի հետ հանդիպումն ամփոփող ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է «Европейская правда»-ն:
Թրամփը կրկնել է Կանադայի վարչապետի քննադատությունը՝ ուղղված ԱՄՆ առևտրային քաղաքականությանը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թրամփը Կանադայում լքել է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն անարդար է որակել Վաշինգտոնի «մետալուրգիական» պարտականությունները:
«Ես կարծում եմ, որ Ջասթինը չգիտեր, որ առաջին բորտում ավելի քան 20 հեռուստացույց կա: Ես հեռուստացույց էի դիտում, երբ նա մամլո ասուլիս էր տալիս: Նա մտածում էր, որ ես ինքնաթիռում եմ և չեմ հետևում, բայց նա լավ դաս ստացավ: Դա քիչ գումար չի արժենա Կանադային: Մենք առևտրային մեծ դեֆիցիտ ունենք Կանադայի հետ: Նրանք չեն ընդունում մեր գյուղմթերքները»,- քննադատել է Թրամփը Կանադայի առևտրային քաղաքականությունը:
14:50 30.04.2025
Քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ջամշիդ Կուչկարովի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի և Ուզբեկստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները: Այս համատեքստում մտքեր են փոխանակվել Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շուրջ և ընդգծվել է դրա կարևորությունը […] ...
14:45 30.04.2025
Շվեյցարիայի պաշտպանական արդյունաբերությունը վտանգի տակ կարող է հայտնվելՇվեյցարիայի պաշտպանական արդյունաբերությունը ռիսկի է դիմում կորցնելու իր արտահանման ծավալները և վնասներ կրելու՝ այլ երկրներին, առաջին հերթին՝ ԵՄ-ին, մատակարարվող արտադրանքի խիստ սահմանափակումների պատճառով, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով ոլորտի ներկայացուցիչներին։ «Հաշվի առնելով եվրոպական ներդրումների միլիարդավոր դոլարները, որոնք մենք ակնկալում ենք առաջիկա տարիներին, ԵՄ երկրները, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ կբացառեն շվեյցարական արտադրանքը իրենց մատակարարման շղթաներից», – ասել […] ...
14:35 30.04.2025
Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-իցՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլn անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը […] ...
14:30 30.04.2025
Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել […] ...
14:24 30.04.2025
Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփԳեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 28-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել մեկնարկային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: ...
14:17 30.04.2025
Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանումՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...