Բողոքի ակցիաներ Սլովենիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+19.09 oC

Բողոքի ակցիաներ Սլովենիայում

13:00 23.05.2020

Չնայած սոցիալական հեռավորություն պահելու կոչերին, Սլովոնիայում բողոքի ակցիաներ են: Հազարավոր մարդիկ, հավաքվելով մայրաքաղաքի կենտրոնում, պահանջում են, որպեսզի իշխանությունները չեղարկեն կորոնավիրուսով պայմանավորված կարանտինային կանոնները:

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ կառավարությունը չարաշահել է իր լիազորությունները համաճարակի ընթացքում. ճնշել է բնապահպանական խմբերին և միջամտել լրատվամիջոցների աշխատանքին: Ցուցարարների մեծ մասը չի կրել դիմակ:

Սլովենիայում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն 5 շաբաթ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բայդենը գնահատել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կրակի դադարեցման հավանականությունը

12:21 12.05.2024

Բայդենը գնահատել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կրակի դադարեցման հավանականությունը

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնությունը կարելի է ձեռք բերել «առնվազն վաղը», եթե վերջինս համաձայնի ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Հրադադարի մասին համաձայնություն կարելի է ձեռք բերել առնվազն վաղը, եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի ազատ արձակել պատանդներին»,- ասել է Բայդենը իր նախընտրական արշավի համար միջոցներ հավաքելուն նվիրված […] ...

Մեգան Մարքլը ԴՆԹ թեստից հետո Նիգերիան անվանել է «իր երկիր»

12:10 12.05.2024

Մեգան Մարքլը ԴՆԹ թեստից հետո Նիգերիան անվանել է «իր երկիր»

Բրիտանացի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, ով ավելի վաղ իմացել էր իր նիգերիական ծագման մասին, Նիգերիա կատարած այցի ժամանակ այն անվանել է «իր երկիր»։ 2022 թվականի հոկտեմբերին Մարքլը հայտարարեց, որ, ըստ ծագումնաբանական ԴՆԹ թեստի, ինքը «43% նիգերիացի է»։ Ինչպես հայտնում է Daily Mail թերթը, զույգը վերջերս մեկնել է Նիգերիա ուղևորության։ «Առաջին հերթին ես ուզում եմ […] ...

Թուրքիայի և Հունաստանի առաջնորդները կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը»

11:57 12.05.2024

Թուրքիայի և Հունաստանի առաջնորդները կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը»

Թուրքիայի և Հունաստանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը կսահմանեն «ճանապարհային քարտեզը», որին Անկարան և Աթենքը կհետևեն առաջիկա ժամանակահատվածում, կողմերը կքննարկեն նաև երթևեկության ավելացման հեռանկարները և Գազայում տիրող իրավիճակը, հաղորդում է Hürriyet թերթը: «Վաղը Անկարայում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին կընդունի նախագահ Թայիփ Էրդողանը։ Դեկտեմբերի 7-ին Աթենքում վերջին անգամ հանդիպած երկու առաջնորդները կորոշեն […] ...

Շվեյցարիայի փոխկանցլերը հանկարծամահ է եղել լեռներում

10:52 12.05.2024

Շվեյցարիայի փոխկանցլերը հանկարծամահ է եղել լեռներում

Դաշնային խորհրդի (կառավարության) նախագահ և Շվեյցարիայի փոխկանցլեր Անդրե Սիմոնացցին մահացել է լեռներում քայլելիս, ասվում է կառավարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը: «Նա սիրում էր արձակուրդները լեռներում, ուրբաթ օրը, իր սիրելի արշավներից մեկի ժամանակ, նա կորցրել է գիտակցությունը և մահացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սիմոնացցին 55 տարեկան էր, ուներ երեք չափահաս […] ...

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, հաղթել է Շվեյցարիան

10:16 12.05.2024

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, հաղթել է Շվեյցարիան

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթել է Շվեյցարիան, որը հանդես էր գալիս Նեմոն «The Code» երգով: Երկրորդ հորիզոնականում Խորվաթիան էր, երրորդում՝ Ուկրաինան: Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ն հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում «Ժակո» երգով վաստակել է 183 միավոր և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:     ...

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Թել Ավիվում հակակառավարական ցույցը ցրելու համար

23:59 11.05.2024

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Թել Ավիվում հակակառավարական ցույցը ցրելու համար

Իսրայելի ոստիկանությունը ջրցան մեքենաներ և հեծյալ զորքեր է կիրառել Թել Ավիվում հակակառավարական ցույցը ցրելու համար, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Ոստիկանության հետ համաձայնեցված բողոքի ակցիայի ավարտից հետո հարյուրավոր ցուցարարներ շարժվել են դեպի քաղաքի կենտրոնական մայրուղին՝ երթևեկությունը փակելու մտադրությամբ։ Հեծյալ ոստիկանները արգելափակել են ամբոխի ճանապարհը։ Ակտիվիստների որոշ խմբերի հաջողվել է ճեղքել արգելապատնեշները, ինչից հետո ցուցարարների դեմ […] ...

BACK_TO_TOP